ունվարի 29-ին տեղի ունեցավ «Հադրութի Դեօկուպացիա» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողությունը, որը որպես ՀԿ գրանցվել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ին:
Կազմակերպության նպատակներն են՝ Հադրութի ապաօկուպացման խնդիրը դնել ԵԱՀԿ մինսկի խմբի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Հայաստանի քաղաքական իշխանությունների առջև, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հադրութի և հարակից խնդիրները բերվեն ԵԱՀԿ մինսկի խմբի օրակարգի սեղան, աջակցել Հադրութից տեղահանվածների սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության և այլ խնդիրների լուծմանը:
«Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը, ինչպես նաև «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։