Քննարկվում է հայ գերիների հարցով Հռոմի պապին դիմելու հարցը․ Գարեգին Բ կաթողիկոս

«Ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Նա տեղեկացրեց, որ քննարկում են հայ գերիների հարցով Հռոմի պապին դիմելու հարցը։«Մենք քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում»,- ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի հայկական եկեղեցիների պղծման հարցին՝ նա ասաց․ «Մենք դատապարտում ենք նման երևույթները և ջանքեր գործադրում ենք, որպեսզի նաև միջազգային հանրությունը ևս իր դատապարտման խոսքն ասի։

Մենք ուզում ենք մեր գնահատանքն արտահայտել ՌԴ իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին՝ Կիրիլ պատրիարքին՝ այն աջակցության ու զորակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունը»։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: