Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը…

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Պաշտպանության ղեկավարների նստաշրջանում Ռազմական կոմիտեի նիստին դաշինքի անդամ երկրներին կոչ է արել շարունակել ավելացնել պաշտպանական ծախսերը, ժամանակակից հնարավորություններ ներդնել եւ բարձրացնել զինված ուժերի պատրաստվածությունը` գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի համար, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը, ահաբեկչությունը եւ Չինաստանի վերելքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ստոլտենբերգը շեշտել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի հաղթահարել ցանկացած սպառնալիք ավելի անկանխատեսելի եւ մրցունակ աշխարհի պայմաններում: «Մեր ժողովրդավարությանը, մեր արժեքներին եւ կանոնների վրա հիմնված աշխարհակարգին մարտահրավեր է նետվել: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ցանկացած սպառնալիքի, որը կարող է բերել իր հետ ապագան»,- հայտարարել է նա:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: