Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, ես այսօրվանից սկսում եմ… Վահան Բադասյան

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ֆիզիկապես, նաև զենքով։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

«Նիկոլ Փաշինյանից պետք է սկսել, ամբողջ հրամանատարական կազմն ու բոլոր պատասխանատուներին պետք է հեռացնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ թե որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի։ Ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել, դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք։ Այո, նաև զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։

Ձեզանից ցանկացած մեկը թշնամուն պետք է ցանկանա ոչնչացնել, նա ենթակա է ոչնչացման։ Դա անհատները պետք է անեն, մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք։ Արտահերթ ընտրություններ պետք չեն, ինքը պետք է հեռանա և վերանա։ Եթե չհեռանա, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, այո, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ դա կազմակերպել, հայտարարում եմ դա պատասխանատու ձևով»,- ասաց Բադասյանը։

Ըստ նրա՝ պետք է երկրում ձևավորվի ազգային ուժ, հետո այդ ազգային ուժն իրենից պետք է ընտրի առաջնորդի։ «Քաննարկման արդյունքում առաջարկ է եղել ստեղծել ռազմական խորհուրդ, մենք ստեղծելու ենք այդ ռազմական խորհուրդը։ Եվ ռազմական խորհրդի որոշումներով հրապարակելու ենք ձևն ու գործունեությունը, կանոնադրությունը, և դրանով մենք առաջնորդվելու ենք։ Ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը չպետք է հուսահատվի, մենք դեռ կտոնենք մեր բանակի հաղթական տոնը։ Եվ ազգը կշարունակի տոնել իր հաղթանակը»,- նշեց նա։

Բադասյանն ասաց, որ Արցախում ևս ամբողջ իշխանության կազմը պետք է փոխվի։ «Սկսած Հայաստանից՝ վերջացրած Արցախով պետք է ամբողջովին փոխվի»,- հավելեց նա։

Բադասդյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այս պատերազմին պատրաստվեց ծրագրավորված՝ սկսած 2001 թվականից, երբ ինքն իր հայտնի հոդվածով հանդես եկավ։ «Այդ օրվանից նա պատրաստվում է, և նրան հայտնաբերել են դրսի ուժերը, պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի։ Կոնկրետ Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս երկրների ուժերը»,- ասաց նա։

Լրագրողները հիշեցին, որ ինքը սատարում էր Նիկոլ Փաշինյանին, Բադասյանը պատասխանեց․ «Այո, ցավոք սրտի, ես սատարում էի՝ ատելով հներին։ Բայց նա եկավ ու դավաճանեց հեղափոխությանը, չպատժեց հանցավոր հներին։ Եվ ինքն առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին։ Ես չգիտեի նրա ծրագրի մասին, նա դավաճանեց նաև մեզ»։Վահան Բադասյանը ասաց, որ Փաշինյանը ստում է ու մանիպուլյացիաներ է անում։ Այլ դավաճաններ չեն եղել՝ ոչ դրսից, ոչ ներսից։ «Միակ թշնամին ինքն է, մնացածը սպարկել են իր դավաճանությունը»,- հավելեց նա։

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: