Իսպանիայի առողջապահության նախարարությունը ԵՄ-ին մեղադրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարումն ուշացնելու մեջ

Իսպանիայի առողջապահության նախարարությունը Եվրամիությանը մեղադրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ուշացման մեջ, ինչը Մադրիդին ստիպել է դադարեցնել պատվաստումները, եւ վտանգի տակ է դրել մատակարարումները ողջ Իսպանիայում, հաղորդում է El Mundo թերթը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթին:

Պաշարների նվազման եւ վարակների նոր դեպքերի ռեկորդային մակարդակի պայմաններում Մադրիդի տարածաշրջանային իշխանությունները դադարեցրել են պատվաստումները եւ մնացած պաշարներն օգտագործում են պատվաստանյութերի երկրորդ դոզաները ներարկելու համար նրանց, ովքեր արդեն ստացել են առաջինը:

Որոշ շրջանների քննադատությանն արժանանալով՝ կենտրոնական կառավարությունը մատնացույց է արել Բրյուսելին՝ մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:«Հենց Եվրամիությունն է բանակցում եւ պայմանագրեր կնքում, պատասխանատու է դրանց մոնիթորինգի եւ ճիշտ կատարման ապահովման համար»,- ասվում է փաստաթղթում, գրում է El Mundo-ն:

ԵՄ պատվաստումների ծրագիրը, որն արդեն հետ է մնում Մեծ Բրիտանիայից, Իսրայելից եւ ԱՄՆ-ից, անցյալ շաբաթ բախվել է նոր խոչընդոտների, քանի որ Pfizer եւ AstraZeneca դեղագործական ընկերությունները հայտարարել են, թե պլանավորված մատակարարումները կհետաձգվեն:Միեւնույն ժամանակ, ըստ Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի անցկացրած պաշտոնական հարցման, ներարկում ստանալ ցանկացող իսպանացիների թիվը, հասել է գրեթե 73%-ի՝ մեկ ամիս առաջվա մոտ 40%-ից:

Չորեքշաբթի օրը հրապարակված տվյալները ցույց են տվել, որ Իսպանիան ներարկել է շուրջ 1,4 միլիոն դոզա, ինչը կազմում է նրա ընթացիկ պաշարների 78%-ը:Իսպանիայում վարակների ընդհանուր թիվն այժմ ավելի քան 2,7 միլիոն է, իսկ զոհերի թիվը` ավելի քան 57 000:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: