Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի կողմից մեկ ամսով «հումանիտար միջանցքի» բացումը…

«Հրապարակ» թերթը գրում է. ««Կառավարությունը ՀՀ քաղաքացիների համար որո­շել է մեկ ամսով բացել իր սահմաննե­րը: 2021 թվականի հունվարի 26-ի հրամանագրի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքա­ցիները կարող են Ռուսաստան մուտք գործել 2021 թվականի փետրվա­րի 1-ից մարտի 1-ը, ներառյալ Հա­յաստանի Հանրապետությունից կամ Բելառուսի Հանրապետությունից՝ օդային անցակետերով, Ռուսաստա­նի Դաշնության պետական սահմա­նով: Իհարկե, կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքների դեպքում:

Հիշեցնենք, որ մինչեւ հունվարի 27-ը ՀՀ շարքային քաղաքացիները կարող էին ՌԴ մեկնել միայն հա­մապատասխան հիմք ունենալու դեպքում: «Հիմք» նշանակում է՝ «вид на жительство» կամ էլ ընտանիքի հետ վերամիավորում:

Եվ այսպես, ինչո՞վ է պայմանա­վորված ՌԴ-ի բացած այս «հումա­նիտար միջանցքը»: Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՌԴ կառավարության այս որոշման տակ պետք չէ աշխարհաքաղաքական կոնտեքստներ փնտրել, տնտեսա­կան շահեր են: «Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը: Ռուսաստանը չի կա­րող անընդհատ փակված մնալ, քանի որ ՌԴ մեկնողներն այնտեղ՝ տեղում, խթանում են տնտեսությունը: Իրենց մոտ շինարարություն կա անելու: Եվ բացի աշխատանքները, գնում են ապրանքներ ու ծառայություններ սպառում»,- ասում է քաղաքագետը:

Այդ դեպքում ինչո՞ւ մեկ ամսով: Չէ՞ որ կորոնավիրուսային բռնկումներն ու ալիքները պայմանավորված են մարդկանց ներհոսքներով: Արմեն Բադալյանի խոսքով՝ ՌԴ-ն հիմա իրեն առավել ապահովագրված է զգում, քանի որ համայն Ռուսաստանով մեկ արդեն անցել են «Սպուտնիկ»-ով պատվաստումների:

Հայաստանում էլ իրավիճակը կորոնավիրուսի առումով փոքր-ինչ թեթեւացել է: «Այս զանգվա­ծային պատվաստումների ֆոնին մեկ ամիս հետո եթե նպատակահարմար գտան երկարացնել՝ կերկարացնեն, որովհետեւ հիմա պետք է նախնական տեսնեն՝ եթե այլ երկրներից քաղա­քացիներ գալիս են իրենց երկիր, դա ինչ ազդեցություն է թողնում, կորոնավիրուսի հետ կապված ցուցանիշները բարձրանում են, չեն բարձրանում: Տնտեսությանը կնպաստի, թե ոչ: Իսկ մեկ ամիսը բավարար ժամանակահատված է համապատասխան վերլուծություններ իրականացնելու համար»,-կարծում է քաղաքագետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւս կարծում է, որ պատճառները տնտեսական են: Ավելին՝ հիմա ողջ աշխարհում սկսվել է սահմաննե­րի բացման միտում: Տնտեսագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համար սա նաեւ քաղաքական նշանակություն ունի, ի վերջո, այդ միության կարգախոսն է՝ մարդկանց, ապրանքների, կապի­տալի ու ծառայությունների ազատ տեղաշարժը: Այնուամենայնիվ, չկան աշխարհաքաղաքական այլ նկատառումներ: Ոմանք կարծում են, թե սա հումանիտար «միջանցք» է՝ Հայաստանից արտագաղթելու հա­մար»:

(Visited 9 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: