Ես սյունեցի եմ և շատ մոտ կանգնած եմ Արցախի կողքին. Աշխեն Կոստանդյան

Արցախցի լրագրող, Արցախյան ազատամարտին նվիրվա «Նվիրյալները» էջի հիմնադիր Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է արցախցիներին օգնելու առաքելությանը լծված հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանի հետ հարցազրույցը : Նա գրել է.«Հայրենասիրության մասին մեր բոլորի պատկերացումները տարբեր են։ Բայց կա մեկ ընդհանուր եզրագիծ, ուր հասնելիս, հավասարապես գիտակցում ենք՝ Հայրենիքը բոլորինն է, և այն սիրում են հենց այնպես։

Հայրենասիրության բնորոշումներից մեկը նաև հայրենակիցների հանդեպ խոր սիրո ու հարգանքի անմնացորդ դրսևորումն է։ Մեծագույն երջանկություն է՝ սիրել դիմացինին և օգնել նրան դժվար պահերին, չէ որ հայրենիքը պաշտպանում են ոչ միայն սրով, այլև՝ սիրով։Արցախյան նորօրյա գոյապայքարի օրերին, երբ սահմանին մեր քաջերը պատմություն էին կերտում, արտերկիի մեր հայրենակիցները թիկունքում ևս խիզախում էին։ Բոլորը խրամատում էին…թիկունքն էլ էր խրամատ, և այն այն նույնպես չէին լքում։

Արցախի հայրենակիցներին օգնելու առաքելությանը լծված մեր թիկունքի պաշտպաններից էր հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը (Ashkhen Kostandyan-Nazaryan), ով ցայսօր համեստորեն լռել է իր հայրենանվեր գործի մասին։
Հայրենասիրության իր խոր ընկալումների մասին Աշխեն Կոստանդյանի անկեղծ զրույցը ստորև.
Հանուն հայրենիքի ապրում է միայն ոգու մարդը։ Դուք այդ մարդկանցից եք։ Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար։

Իհարկե, հանուն հայրենիքի միայն ոգու մարդը կարող է ապրել։ Հայրենիքը հավերժական և անհատույց սերերի շարքին է դասվում, և պետք չէ պատճառներ փնտրել այն սիրելու համար։ Հայրենիքն ինձ համար հավաքական մի գաղափար է, որի բոլոր տարրերն են կարևոր։ Դրանցից մեկի բացակայության դեպքում թուլանում, խոնարհվում և կիսատվում են մյուսները։

Հայրենիքը միակ վկայությունն է իմ տեսակի պիտանիության, մեր շրջապատին լիարժեք անդամագրվելու և գոյությունս իմաստավորելու։ Անհայրենիք մարդը նման է «կաթնատամի» , որը վաղ թե ուշ անպիտան է դառնում։ Չեմ կարող նշել մի կոնկրետ բառ, որ կնկարագրեր իմ կյանքում հայրենիքի կարևորությունը։Լինել հայրենիքից հեռու և միևնույն ժամանակ մնալ նրա կողքին։ Հայրենիքի և հայրենակիցների հանդեպ ձեր տարբերվող սիրո մասին մի քանի խոսք։

Ես հայրենիքից հեռու, բարեբախտաբար, մասամբ եմ գտնվում՝ ժամանակ առ ժամանակ։ Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց ես հայրենիքից հեռու կարողանում եմ ավելի մոտ գտնվել իմ հայրենակիցներին, բարեկամ-ընկերների կյանքին և հոգսերին։ Հոգիս թողնում եմ Հայաստանում, սթափ ուղեղս տեղափոխում արտերկիր, մտածելու, թե ինչպես բարելավել մտերիմներիս կյանքը, որոնց ներկայությունն ինձ համար անփոխարինելի է։ Իմ բոլոր երազանքներն ու մղումներն այդ կետից են սկսվում և այդ կետին են ուղղված։ Եվ մտերիմներիս շարքն այդպես մեծանում է և դառնում հենց հայրենիքս։

Պատերազմի օրերին դուք կանգնեցիք արցախցիների կողքին և ձեր սիրով և նվիրումով համակեցիք նրանց՝ կոտրելով արցախցի- հայաստանցի կարծրատիպը։ Կարելի՞ է ասել,որ Հայաստանն ու Արցախը Ձեզ համար միևնույն բարձր արժեքներ են, Արցախի հանդեպ Ձեր ունեցած սերը նույնքան անչափելի է, որքան Հայաստանի հանդեպ։Այ հիմա դուք հարցնում եք, և ես սկսում եմ մտածել՝ ինչու անջա՞տ էին երբևէ կամ՝ որևէ մեկի համար։

Ես սյունեցի եմ և շատ մոտ կանգնած եմ Արցախին՝ վարք ու բարքով, բնությամբ, արժեքներով, որոնք ձևավորվում են տարածաշրջանային խնդիրներից, օդ ու ջրից։ Անկեղծ ասած՝ ես հենց 90-ականներին եմ իմ գիտակցական կյանքը սկսել և ես Արցախն ընդունել եմ որպես Հայաստանի մաս, ինչպես օրինակ ցանկացած շրջան, և նրանցից յուրաքանչյուրի բացակայությունն ինձ համար անտանելի է։ Պատերազմը որ անկյունից էլ սկսվեր, ես նույնն էի լինելու։ Կարծում եմ՝ այսօրինակ վերաբերմունքը նորմալ է, ոչ թե՝ լավ։Երբ շատերը գոռում են հայրենասիրության մասին, դուք համեստորեն լռում էիք։ Ինչու՞։

Ես այդ ընթացքում խոսել եմ իմ սիրելի հաճախորդ-ընկերների մասին, ովքեր անմասն չմնացին իմ որոշումներից, իսկ իմ առանձին գործունեության մասին կարիք չկա բարձրաձայնելու, քանզի ես տեսել և լսել եմ այդ դժվար օրերին ցանկացած գիտակից և հավասարակշռված հայի սխրանքի մասին։ Ավելորդ եմ համարում խոսել դրա մասին։ Դուք ինքներդ ականատես եղաք, թե քանի հայ, կամա թե ակամա, իր կյանքը նվիրեց այդ գործին։ Մեր արածն ի՞նչ է որ։

Ինչպե՞ս պետք է սիրել հայրենիքը։
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

Մեծն Սևակն արդեն պատասխանել է այս հարցին, կարծում եմ, որ միայն կատարել է պետք ասվածը»։

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: