Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն առաջարկել է ազգային համաձայնության խորհուրդ ստեղծել.

Առաջարկում եմ հանուն հանրության միավորման ազգային համաձայնության խորհուրդ ստեղծել: Այս մասին մշակույթի, գիտության եւ արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:
Նա նշեց ջանքերի միավորման կարեւորությունը:

«Մեր պարտությունն սկսվել է նրանից, որ մեր թշնամիները մեզ հետ սկսել են հայերեն խոսել, որպեսզի մեզ կարողանան բաժանել «սեւերի» եւ «սպիտակների»: Եթե նրանք մեզ սեւ են անվանում եւ այդ կարգախոսով հանձնում Արցախը, ապա մենք կսեւացնենք նրանց: Դա առաջին քայլը կլինի դեպի հանրության կայունացում եւ միավորում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները պետք է ճանաչեն իրենց պարտությունն ու հեռանան, իսկ հանրությունը պետք է դա պահանջի եւ հասնի հաջողության, բացի այդ, պետք է փակել Սորոսի հիմնադրամը:

«Մինչ այդ իշխանությունները պետք է համապարփակ տեղեկություն տրամադրեն գերիների, զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների մասին: Մենք պետք է հասնենք նրան, որ այդ ցուցակները հպարակվեն: Այսօր որոշ մարդիկ բանակցություններ են վարում թուրքերի հետ, որպեսզի դուրս բերեն իրենց երեխաների մարմինները, դա սարսափելի է»,-շեշտեց ռեժիսորը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը,իր հերթին, հայտնեց, որ շարունակվող ձախողման ֆոնին, որը ֆիքսում են իշխանությունները բոլոր ոլորտներում, մտավորականությունը պետք է բարձրացնի իր ձայնն ու նշի խնդիրները:
«Հանրությունը պետք է գտնի այն ուժը, որին կկարողանա ապավինել եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-նկատեց նա։

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: