Ազոխ եւ Դրախտիկ գյուղերում սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը.

Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ, երեկ իերնց տան բակերում սպանված հայտնաբերված 55-ամյա Սերժիկ Ավագյանը և 80-ամյա Յուրիկ Առուշանյանը հրաժարվել էին լքել իրենց տունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

«55-ամյա Սերժիկ Ավագյանի ընտանիքը եկել էր Հայաստան, Գյումրիում են ժամանակավոր ապաստանել, ինքը հրաժարվել էր գալ, թաքնվել էր նկուղում, իսկ 80-ամյա Յուրիկ Առուշանյանը ամուսնացած չէր, քրոջ հետ էր բնակվում, ինչ արել են, չի համաձայնել դուրս գալ գյուղից»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ հանգամանքներում են բնակիչները մահացել:

Կամո Պետրոսյանի խոսքով` Դրախտիկ գյուղում մահացած հայտնաբերված 50-ամյա Մարինե Հայրապետյանը առաջին կարգի հաշմանդամ է եղել, նա նույնպես հրաժարվել է դուրս գալ:«Բնակիչների դիերը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեն, որից հետո կհուղարկավորվեն կամ Երեւանում, կամ Ստեփանակերտում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 4 աճյուն, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Քաղաքացիական անձանցից մեկը Հադրութի Դրախտիկ գյուղի Մարինե Հայրապետյանն է։ Մյուս երկուսը Հադրութի Ազոխ գյուղի բնակիչներ Սերժիկ Ավագյանը և Յուրիկ Առուշանյանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախօրեին հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ

(Visited 65 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: