Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանը կշարունակի մնալ Իջևանի ղեկավարի պաշտոնակատար.

Կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Տավուշի մարզի Ւջևան և Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի ընտրությունները։

Նշենք, որ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի կազմի մեջ է մտնում 18 համայնք՝ Իջևան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն։Լոռու մարզի Լերմոնտովո խոշորացված համայնքի մեջ մտնում են Լերմոնտովո, Անտառաշեն համայնքները։

2019 թվականից առ այսօր չի հաջողվում այս երկու խոշորացված համայնքներում ընտրություններ անցկացնել, դրանք տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են. մինչև կորոնովիրուսի համավարակը նախապես հայտարարված ընտրությունները մեկ անգամ հետաձգվեցին՝ պատճառը Իջևանում ծառահատումների դեմ իրականացվող բողոքի ակցիաներից հետո Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումն էր։ Այն ժամանակ ընտրությունները հետաձգվեցին մարտի 14-ին, հետո ևս մեկ անգամ հետաձգվեցին՝ պայմանավորված կորոնավիրուսով, ընտրության օր նշանակվեց 2020 թվականի նոյեմբերի 5-ը, հիմա էլ հետաձգվում են՝ պայմանավորված արդեն ռազմական դրությամբ։

Նշենք, որ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կարող են անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո, ուստի Կառավարությունը չեղարկեց նոյեմբերի 5-ին նշված խոշորացված համայնքներում ընտրություններ անելու մասին իր իսկ ընդունած որոշումը:Իջևան և Լերմոնտովո համայնքներում ընտրությունները կնշանակվեն Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ռազմական դրության ռեժիմը հանելուց հետո:

Նկատենք, որ Իջևանի խոշորացված համայնքում ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերի ամրապնդման համար։

Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Իջևանի ԲՀԿ-ական և 2015-ին վերընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանը, չսպասելով ժամկետի ավարտին, 2019 թ. սեպտեմբերի 6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ մինչ այդ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք էր առաջադրել ՔՕ 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և առերևույթ չարաշահումների համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ղալումյանի հրաժարականից հետո 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջևանի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Նիկոլ Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանը, որը պատգամավոր Հայկ Ղալումյանի հարազատ եղբայրն է։

Հենց Փաշինյանի ընկեր Ղալումայանին վստահվեց 18 համայնք ունեցող խոշորացված Իջևանում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը, ինչը հիմա առավել կարևոր է, քանի որ կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց ու Արցախից 9500 քառ կմ տարածք Ադրբեջանին հանձնելուց, Մեղրիով Թուրքիային և Ադրբեջանին ցամաքային ճանապարհ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հրաժարականի հարց իր օրակարգում չկա։

(Visited 12 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: