Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել են 1,5 մլն դրամ․․․

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։

Shamshyan,com-ի հաղորդմամբ, հունվարի 13-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, եւ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրեւ թե՝ զինվորի բուժման համար։

Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, եւ տեւական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաեւ գտել է ոմն Հարութի, ով

ներկայացել է, որ զորամասի ծառայող է եւ խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն, ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։

Աղբյուրի տեղեկություններով՝ հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։ Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

(Visited 31 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: