Մեր մանկության ամենահամեղ փքաբլիթը

Այս փքաբլիթներից միշտ պատրաստում էր մայրիկս, անփաչ համեղ է ստացվում։ Պատրաստվում են պարզ բաղադրիչներից, որոնք միշտ կան ձեռքի տակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

1․ 2 ձու
2․ 300գ կաթնաշոռ
3․ 5 ճ․գ․ շաքարավազ
4․ 250գ ալյուր
5․ 0,5թ․գ․ աղ
6․ 0,5թ․գ․ սոդա
7․ 1թ․գ․ քացախ
8․ վանիլին
9․ ձեթ
10․ շաքարի փոշի

Պատրաստման եղանակ․

Ձուն և շաքարավազը հարել՝ մինչ փքուն փրփուր կառաջանա։Ստացված զանգվածին ավելացնել կաթնաշոռը և նորից հարել։Լցնել աղը, քացախով մարած սոդան և մի քիչ վանիլին։ Շարունակել հարել։Քիչ-քիչ ավելացնել ալ-յուրը և խառնել։ Պիտի փափուկ խմոր ստացվի։ Կարևոր է, որ չկպչի ձեռքերին։ Ստացված խմորը դնել սեղա-նին։

Բաժանել մի քանի մասի և երկարացնել։ Յուրաքանչյուրը կտրատել փոքր կտորների և գնդիկի ձև տալ։ Տաքաց-րած թավայի մեջ ձեթ լցնել և տապակել փքաբլիթները։ Դրանք պիտի ամբողջովին ձեթի մեջ սուզվեն։ Տապակել՝ մինչ ոսկեգույն դառնալը։ Տապակելիս մի քանի անգամ շուռ տալ ձեթի մեջ։Տապակած փքաբլիթները դնել անձե-ռոցիկի վրա, իսկ երբ սառեն, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ և շաքա-րի փոշի ցանել։

Բարի ախորժակ։

(Visited 10 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: