Մեր ընտանիքը բառի բուն իմաստով հարություն առավ․․․Դա մեր համատեղ կյանքի փրկությունն էր

Որդիս արդեն մեծ է, 20 տարեկան: Այս բոլոր տարիների ընթացքում երազել եմ աղջիկ ունենալու մասին, այն-քան էի ուզում փոքրիկ աղջնակ ունենալ, մազերը հյուսել, զգեստներ կարել…Բայց ես ունեի միայն մի որդի, որ արդեն 4 տարի ապրում է ուրիշ քաղաքում, սովորում է, աշխատում, շաբաթական մի անգամ զանգում, մի խոսքով, ապրում է իր առանձին կյանքով:

Իմ խնդիրները սկսվեցին ծննդաբերությունից հետո. կանացի խնդիրներ, ավելորդ քաշ, անվերջ հետազոտութ-յուններ… այդպես էլ չկարողացա հղիանալ:Մինչ որդիս մեզ հետ էր ապրում, ամեն ինչ լավ էր: Բայց հետո սկսվե-ցին իմ տխուր օրերը: Համոզում էի ամուսնուս, որ արհեստական բեղմնավորում անենք, սակայն նա չհամաձայ-նվեց:

Իսկ 1 տարի առաջ, երբ դարձա 42 տարեկան, արթանացա մի գարնանային առավոտյան և ինձ շատ վատ զգա-ցի: Գլուխս պտտվում էր, սիրտս խառնում, միայն ուզում էի պառկել և վեր չկենալ:Մի կերպ հասա աշխատանքի, ամբողջ օրը հորանջում էի և բավականին տարօրինակ զգացումներ ունեի: Ես մտածում էի, թե որտեղ եմ մրսել: Երեկոյան ինձ հյուր եկավ ընկերուհիս, նա թերապևտ է: Պատմեցի ախտանիշներիս մասին, իսկ առաջին բանը, որ նա ասաց, հետևյալն էր.

—Պատահաբար հղի չե՞ս:

Հաջորդ օրը շտապեցի բժիշկի մոտ, իսկ երբ նա ենթադրեց, որ հղի եմ, միայն ծիծաղեցի: Հետո բժիշկի կասկած-ները հաստատվեցին, քիչ էր մնում ուշագնաց լինեի:Երեկոյան եկավ ամուսինս, տեսավ,որ նստած եմ բազմոցին, մեկ ծիծաղում, մեկ լացում…

Հիմա արդեն անդադար գրկում եմ իմ փոքրիկ Ալիսային: Նա այնքան ցանկալի և երկար սպասված է: Ամուսինս կարծես երիտասարդացել է 10 տարով, այնքան էներգիա ունի, ամեն երեկո զբոսնում է երեխայի հետ, հագուս-տը փոխում:Մենք կարծես հարություն առանք: Երեխան նոր գույներով ներկեց մեր կյանքը: Նա մեր երջանկութ-յունն է, մեր Ալիսան…

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: