Քեթին դարձավ ամենաերջանիկ կինը, երբ Դերեկն իրեն անսպասելի ամուսնության առաջարկություն արեց։ Կինը ցանկանում էր սիրելիի համար ինչ-որ առանձնահատուկ, տարբերվող նվեր պատրաստել, շատ երկար էր մտորում, թե ինչը Դերեկին կերջանկացնի։
Քեթին լավ էր ճանաչում սիրելիի ընտանիքի անդամներին և գիտեր նրա պատմությունը։ Դերեկի եղբայրը հե-ռացել էր կյանքից դեռ 12 տարեկանում։ Երբ տեղի էր ունեցել դժբախտությունը, ծնողները որոշել էին նրա օր-գանները տալ այն մարդկանց, ովքեր փոխպատվատստման կարիք ունեին։
Այսպիսով, Քեթին որոշել էր գտնել այն մարդուն, ում հասել էր Դերեկի եղբոր սիրտը։ Որոնումների համար մոտ 1 տարի պահանջվեց, բայց աղջիկը հասավ նպատակին։ Պարզվեց, որ կնոջ անունը Գրեյս է։ Նա համաձայնվեց աջակցել Քեթիին և մասնակցել անակնկալի իրականացմանը, քանի որ հենց այդ ընտանիքի շնորհիվ է ինքն այ-սօր ողջ։ Այդպես Գրեյսին հրավիրեցին հարսանիքին։
Գրեսյսն այդ օրն իր հետ բերել էր սրտի պատկերը։ Նաև ֆոնենդոսկոպ։ Եվ այդ ամենը նրա համար, որ Դերեկը լսի, թե ինչպես է զարկում իր հարազատ եղբոր սիրտը։
Նման բան փեսան չէր ակնկալում, դա նույնիսկ նրա մտքով չէր անցնում․․․ այդքան տարի անց նա կրկին զգաց եղբորը․․․