Շատերի համար առանց փեսայի հարսանիքը՝ աբսուրդ է, սակայն Մեծ Բրիտանիայում դա լիովին նորմալ երև-ույթ է։ Ոչ ստանդարտ միությունները նրանց համար սովորական բան են դարձել։Տվյալ զույգը դարձել է բուռն քննադատությունների և քննարկումների առիթ։ Առաջին հերթին, տարիքային տարբերության պատճառով, իսկ այն կազմում է 37 տարի։ Ջուլիան և իր ընտրյալը՝ Էյլինը, ուշադրություն չեն դարձնում չարախոներին։
Բացի այն, որ իրենց միությունը ոչ ստանդարտ է, դրան էլ գումարվում է ահռելի տարիքային տարբերությունը․․․ Մարդիկ չէին կարողանում զսպել բարկությունն ու զարմանքը։ Սակայն շատերը ենթադրում են, որ երիտասարդ աղջիկը կապվել է տարիքով մեծ կնոջ հետ, քանի որ վերջինս իրենից շատ ավելի հարուստ է և ունևոր։
Սիրահարները ծանոթացել են համացանցի միջոցով՝ 2018-ի ամռանը, իսկ 1 տարի անց օրինականացրել հարա-բերությունները։ Նրանք նշում են, որ սիրահարվել են միմյանց առաջին հայացքից։ Սակայն ի սկզբանե միության պատճառով իրենք երկուսն էլ սեփական հասցեին հնչած բազմաթիվ վիրավորանքներ են ստացել։
Սակայն վեր-ջերս ամեն ինչ հանդարտվել է, նույնիսկ Ջուլիայի մայրն է ընդունել դստեր ընտրությունը։Նրանց հարսանեկան արարողությունն անցել է շքեղ հյուրանոցում։ Հարսիկները մազերը վարդագույն էին ներկել, սպի-տակ զգեստ հագել։
Սկզբում համացանցում նկարների մեկնաբանություններում մարդիկ զարմանում էին, թե ինչու է հարսի տատի-կը նույն հարսանեկան զգեստից հագել։
Մեր ազգի ներկայացուցիչների կարծիքն այս ամենի վերաբերյալ ակնհայտ է, սակայն արդյո՞ք չեք կարծում, որ յուրաքանչյուրն ունի երջանիկ լինելու իրավունք։