Փոքրիկ քնքուշ աղջիը երկու խնձոր էր բռնել և ուրախ քայլում էր։Նրան մոտեցավ մայրիկը և ժպտալով՝ կամաց ձայնով ասաց․
—Քաղցրիկս, քո խնձորներից մեկը կտա՞ս մայրիկին։
Աղջիկը նայեց մորը մի քանի վարկյան, հետո արագ կծեց մի խնձորից, այնուհետև՝ մյուսից։Մայրը զգաց, թե ինչ-պես սեփական ժպիտը սառեց դեմքին։ Սակայն փորձում էր ցույց չտա՝ ամեն կերպ թաքցնելով հիասթափութ-յունը։
Այդ ժամանակ փոքրիկ դստրիկը մեկնեց կծած խնձորներից մեկը մորը և ասաց․
—Վերցրու, մայրիկ, այս խնձորն ավելի համեղ է։
Կարևոր չէ, թե դուք ով եք և որքանով եք լավ տեղեկացված, երբեք մի շտապեք որոշումներ կայացնելիս։ Թույլ տվեք դիմացինին բացատրել գործած արարքը։ Այն, ինչ տեսնում եք առաջին հայացքից, կարող է լիովին այլ բան նշանակել՝ ընդ որում ճիշտ հակառակը։ Միշտ մինչև վերջ լսեք մարդուն, և միայն այդ դեպքում հետևություններ արեք։