Շատ ծեր հրեացին արդեն երկար տարիների ընթացքում ամեն օր՝ օրական 2 անգամ, գնում էր Լացի պատի մոտ աղոթելու։ Դրա մասին իմացավ մի լրագրող և որոշեց ծերունուց հարցազրույց վերցնել։Երբ լրագրողը հասավ Լացի պատի մոտ, նկատեց դեպի սրբավայրը դանդաղ քայլող ծերունուն։ Երիտասարդը մոտ 1 ժամ սպասեց, մինչ վերջինս կավարտի աղոթքը և միայն այդ ժամանակ մոտեցավ նրան, որ մի քանի հարց տա։
-Բարև ձեզ պարոն։ Իմ անունը Ռիչարդ է։ Ես լրագրող եմ։ Իսկ ձեր անունն ի՞նչ է, — սկսեց երիտասարդ լրագրողը։
-Իմ անունը Մոիսեյ Ֆայնբերգ է, — պատասխանեց ծերուկը։
-Խնդրում եմ, պարոն ասացեք, արդեն քանի՞ տարի եք գալիս այստեղ և աղոթում։
—Դե, երևի 70 տարի կլինի, հաստատ ոչ պակաս։
—70 տարի՜․․․ Անհավանական է։ Իսկ կասե՞ք, թե ինչ եք խնդրում Աստծուց։
—Ես խնդրում եմ, որ քրիստոնյաների, մուսուլմանների և հրեաների միջև խաղաղություն լինի։ Որ չլինեն պա-տերազմներ և ատելություն մարդկանց միջև։ Աղոթում եմ, որ մեր երեխաներն անվտանգության մեջ մեծանան, դառնան բարի և սիրող մարդիկ, ովքեր ի վիճակի են սեփական արարքների համար պատասխան տալ։ Խնդը-րում եմ, որ մեր պատգամավորները միայն ճիշտը խոսեն և ժողովրդի շահերը դասեն սեփականից վեր։
—Եվ ի՞նչ զգացողություններ ունեք 70 տարի խնդրելուց հետո,- հետաքրքրվեց լրագրողը։
Ծերուկը խորը շունչ քաշեց և պատասպանեց․
—Ինձ թվում է, որ ես պատի հետ եմ խոսում։