Ամսական մի անգամ իմ 6-ամյա տղան ինձ հրավիրում է ժամադրության՝ ռեստորանում ընթրելու: Նա ինձ հա-մար բացում է դուռը, առաջ բերում իմ աթոռը, որ ես նստեմ, հետաքրքրվում, թե ինչպես է անցել օրս, ինքը փա-կում հաշիվը իր գումարով, որն աշխատել է տանը տարբեր գործեր անելով, և նույնիսկ թեյավճար է թողնում մատուցողներին։Անելով այս ամենը՝ ես որդուս սովորեցնում եմ, թե ինչպես է պետք վարվել կանանց հետ:
Ինչպես ցույց տալ, որ ինքը հարգում է կնոջը, ում սիրում է: Հենց այս պահին այդ կինն իր մայրն է: ՄԵնք պա-հում ենք մեր հեռախոսները՝ բացառություն է միայն լուսանկարվելը: Նստում ենք, խոսում մեր օրերի, այն ամենի մասին, ինչ ուզում ենք անել: Ես նրան սովորեցնում են ճիշտ օգտվել սեղանի պարագաներից, ասում եմ, որ շատ կոպիտ և վիրավորական է, երբ հանդիպման ժամանակ աչք չես կտրում հեռախոսից և անդադար զբաղված ես դրանով: Տղաս էլ ուսումնասիրում է գումարի ունակությունները և այն վերահսկելու ձևը:
Որդիս մաթեմատիկա է սովորում, քանի որ մենք նախօրոք հաշվում ենք, թե ինչպես անել, որ տաքսիի գումար էլ մնա: Նա հիմա երիտասարդ է, բայց ենթադրում եմ, որ ճիշտ է ամեն ինչ սովորեցնելը:Երբեք շուտ չէ երեխային որևէ բան սովորեցնելը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է հարգանքին: Կնոջ հանդեպ հարգանքը շատ կարևոր է:
Ինչպես մի կին, ում նախկինում շատ են վիրավորել և նեղացրել,չափազանց կարևոր եմ համարում որդուս ճիշտ դաստիրակելը:Այսօր շատ տղամարդիկ նույնիսկ պատկերացում չունեն,թե ինչպես կնոջը ճիշտ հրավիրեն ժա-մադրության: ՈՒզում եմ վստահ լինել, որ որդիս հետագայում չի դառնա նրանցից մեկը: