Ամուսինները նստած էին ռեստորանում, երբ նրանց մոտեցավ մի գեղեցկուհի

Հարուստ ամուսինները նստած են թանկարժեք ռեստորանում, ընթրում են։Հանկարծ իրենց սեղանին մոտենում է շլացուցիչ տեսքով երկարաոտ գեղեցկուհի, համբուրում ամուսնուն և ասում․

-Ավելի ուշ կհանդիպենք, սիրելիս։

Կինը շոկի մեջ է։ Զարմանքից կլորացած աչքերով նայում է ամուսնուն և ասում․

-Չհասկացա, ի՞նչ էր սա։

Ամուսինը՝ կարծես ոչ մի արտառոց բան չի եղել, շարունակում է ընթրել․

—Իմ սիրուհին։

-Ի՞նչ․․․ դե որ այդպես է, հենց այսօր էլ բաժանվում ենք։

—Լավ, ոչ մի խնդիր։ Բայց հաշվի առ, որ եթե բաժանվենք, կարող ես մոռանալ Փարիզում շոփինգի, ձմռանը Թայլանդ գնալու, թանկարժեք մեքենաների մասին։ Ինքդ որոշիր։

Հենց այդ պահին կինը նկատում է, թե ինչպես է իրենց ընդհանուր ընկերը, նույնպես բիզնեսմեն, մտնում ռես-տորան ինչ-որ գեղեցիկ երիտասարդ կնոջ հետ։

Կինը․

—Այդ ո՞վ է Ալեքսի հետ։

—Նրա սիրուհին։

Կինը գոհ ժպտալով պատասխանում է․

—Բայց մերը ավելի լավիկն է։

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: