Պատասխանները նման են անգին խորհուրդների, եթե հիմա երիտասարդ եք, կարդացեք սա, միանշանակ, չեք զղջա։
- Թողեք ծխելը։ -Եթե դուք կարողանայիք ինձ տեսնել հիմա, ես կիջնեի դողացող ծնկներիս վրա և կխնդ-րեի ձեզ մտածել ծխելը թողնելու մասին,-գրում է կանանցից մեկը։ Դա թանկ է, տհաճ հոտ ունի, և 100%-ով առողջական խնդիրներ կառաջացնի։ Եթե ուզում եք 50 տարեկանում ապրել առանց քաղցկեղի, գուցե ժամանակն է դադարել ծխել։
- Օգտագործեք արևից պաշտպանող քսուք։ Եթե ուզում եք կնճիռներ, չոր, թեփոթվող մաշկ, ուրմեն ա-ռանց քսուքի արևայրուք ընդունեք։
- Սկսեք գումար խնայել։ Այո, սա ձանձրալի և անհետաքրքիր խորհուրդ է, բայց անհրաժեշտ է։ Սկսկեք հիմիկվանից խնայել, մի քանի տարի անց մեծ գումար կունենաք։
- Պահպանեք կամ վերականգնեք լավ հարաբերություններ բարեկամների հետ։ Նույնիսկ եթե համարում եք, որ ընտանիքի հետ հետ շփվելը դժվար է և երբեմն ատում եք միմյանց։ Ընտանիքը շատ կարևոր է։ Շուտով կհասկանաք, որ հենց դա է ամենամեծ արժեքը։
- Կուտակեք հիշողություններ, այլ ոչ թե իրեր։ Դա ձեր կյանքի փորձն է։ Շատ տխուր է 50 տարեկանում գիտակցելը, որ բացի նյութականից ուրիշ ոչ մի բան չեք կուտակել։ Հիշողությունները հնարավոր չէ աղբը գցել, դրանք երբեք չեն արժեզրկվի։
- Սպորտով զբաղվեք։ Ակտիվ ապրելակերպ վարեք, ավելորդ քաշ մի հավաքեք։ Օրգանիզմը նորմայի մեջ պահեք։
- Սովորեք տալ։ Կատարեք բարի արարքներ։ Տվեք ուրիշներին այն, ինչը նրանց ուրախություն է պար-գևում։ Փոխարենը ոչինչ մի ակնկալեք։
- Սովորեք գոհանալ նրանով, ինչ ունեք։ Երջանկությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան ճանաչ-վածությունն ու հաջողությունը։
- Պահպանեք օրվա ռեժիմը։ Լիարժեք քնեք։ Պառկեք քնելու և արթնացեք նույն ժամին։
- Հոգ տարեք ատամների մասին։ Տարիքի հետ ատամները բուժելն ավելի է դժվարանում։
- Հետաքրքրասեր եղեք։ Տանից դուրս եկեք և խելահեղ մի բան արեք։
- Բավական է վնասակար սնունդ օգտագործեք։
- Տարեկան առնվազն 10 գիրք կարդացեք։ Ուղեղը պիտի անընդմեջ զարգանա, մի կողմ դրեք հեռուստացույցն ու համակարգչային խաղերը։
- Որքան հնարավոր է շատ ճամփորդեք։ Ճամփորդությունը հենց այն է, ինչը թույլ կտա ձեզ ողջ զգալ։
- Դադարեք ձեզ որևէ մեկի հետ համեմատելը։ Հավատացեք, երբ լինեք 50 տարեկան, ձեզ համար միև-նույն կլինի, թե ինչ տպավորություն եք թողնում մարդկանց վրա։
(Visited 12 times, 1 visits today)