Ամուսինս դավաճանեց ինձ, չնայած նրան, որ արդեն 4 տարի միասին էինք ապրում։ Ես վատ կին չէի, միշտ հոգ էի տանում ամուսնուս մասին, ինքս էլ միշտ խնամված էի, բայց երևի նրա բնավորությունն է այդպիսին, անընդ-հատ փոփոխություններ է ուզում։Լրիվ պատահական իմացա, որ դավաճանում է ինձ իր տնօրենի 18 տարեկան դստեր հետ։ Ամուսինս մոռացել էր անջատել իր համակարգիչը, և երբ լսեցի հաղորդագրության ձայնը, անկախ իմ կամքից մոտեցա և կարդացի․
—Ես էլ քեզ, սիրելիս։
Սկսեցի կարդալ․․․ սիրտս խառնեց․․․ Այդ աղջիկն իր անկեղծ լուսանկարներն էր ուղարկել, ընդամենը 18 տարե-կան․․․ Իսկ ամուսինս 25 տարեկան է։ Որոշեցի, որ պիտի վրեժ լուծեմ։Երբ ամուսինս դուրս եկավ լոգարանից, ես ձևացրեցի, իբր ոչինչ չի եղել։ Ամբողջ գիշեր մտածում էի, թե ինչպես վրեժ լուծեմ, պատժեմ այդ երկուսին։
Իմացա տնօրենի էլկետրոնային փաստի հասցեն և համբերատար սկսեցի սապսել ամսվա վերջին օրվան, երբ ամուսնուս պիտի ավելի բարձր պաշտոն տային։ Այդ օրն ուղարկեցի տնօրենին իր անպարկեշտ դստեր լուսա-նկարները։ Ամուսնուս ոչ միայն հանեցին գործից, այլ շան պես դուրս շպրտեցին։ Իսկ այդ ընթացքում ես հավա-քեցի իրերս և գնացի տնից։ Այո, գուցե և պետք էր ուղղակի հեռանալ, բայց գիտեք, շատ ցավալի է, երբ հավա-տում ես մարդուն, նրա համար անում ես ամեն ինչ, իսկ նա լուռ կեղտ է լցնում քո հոգում։ Այդ ժամանակ բացի վրեժից ուրիշ ոչինչ չես ուզում։
Իսկ բոլոր նրանց, ովքեր գոռում են այն մասին, որ վրեժը վատ և ստոր արարք է, ես ուզում եմ ասել․ իսկական ստորություն է լուռ դավաճանելը, մինչ քո սիրելին սպասում է տանը, իսկ վրեժ լուծելը՝ ոչ։ Դա արդար է։