Փոքրիկ տղան վառվող տանից դուրս հանեց քրոջը և նորից վազեց դեպի տուն․․․հերոսները ի ծնե են լինում

Ջորջիա նահանգից 5-ամյա տղան արթնացավ նրանից, որ իր ննջասենյակում կրակ էր բոցկլտում: Բայց երե-խան խուճապի չմատնվեց և իր գործողություններով փրկեց ամբողջ ընտանիքին:Նոյ Վուրդսն ու ընտանիքի մյուս 7 անդամները հանգիստ քնած էին, երբ տղան արթնացավ ննջասենյակում կրակի ծխից և աղմուկից: Նա վեր թռավ անկողնուց, գրկեց իր կողքին քնած քրոջը և դուրս եկավ միակ հասանելի ելքից՝ բաց պատուհանից:

Այդքանով Նոյը չսահմանափակվեց. նա վերադարձավ տուն՝ շան հետևից և նրան նույնպես դուրս բերեց: Հետո փոքրիկ հերոսը վազեց կողքի տուն՝ հորեղբորը կանչելու: Նրանք միասին ոտքի հանեցին ողջ ընտանիքին: Բոլո-րը առանց արկածների կարողացան լքել այրվող տունը:

—Էլի են եղել դեպքեր, երբ երեխաները փրկել են ընտանիքին, բայց որ 5 տարեկան տղան այդքան համարձակ և խելացի գործի, սովորական երևույթ չէ, — ասում է տեղ հասած հրշեջը:

Ինչպես պարզվեց հետագայում, հրդեհը սկսվել է Նոյի սենյակի վարդակի գերտաքացումից: Ընտանիքի անդամ-ներին ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը՝ թեթև այրվածքների և ծխից թունավորվելու պատճառով:

Քաղաքապետը Նոյին պարգևատրեց՝ կյանքեր փրկելու համար: Տղայի հերոսական քայլի մասին իմացան գրեթե ողջ նահանգում:Տղան ապացուցեց, որ հերոս կարելի է լինել ցանկացած տարիքում:

(Visited 5 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: