Երբ հիվանդ, ծեր ծնողներն ապրում են երեխաների հետ, դա բոլորի համար դառնում է ծանր փորձություն: Ան-համատեղելի են սովորությունները, կյանքի ռիթմը, տարբեր սերունդների պահանջարկները:Ես միշտ կարծում էի, որ ծերանոցում հայտնվում են այն մարդիկ, ովքեր ոչ մի հարազատ չունեն, մինչև որ ինքս հայտնվեցի նման իրավիճակում…
Մայրս ինձ ունեցել է 42 տարեկանում, սակայն ամուսնու հետ շատ քիչ է ապրել: Ինձ միայնակ է մեծացրել: Հորս հետ լավ հարաբերություններ ունեի, սակայն իմ մասին պատասխանատվության մեծ բաժինն ընկած էր մորս ու-սերին: Հիմա մայրս 77 տարեկան է: Մի տարի առաջ նա սկսեց կորցնել հիշողությունը, իսկ ինքնազգացողությունը կտրուկ վատացավ:
Ժամանակի հետ մանրուքները իրական խնդրի վերածվեցին, և նա վտանգավոր դարձավ: Տանից դուրս գալուց առաջ ստիպված էի անջատել գազը, ջուրը, հանել պատուհանների բռնակները: Մորս մոտ Ալցգեյմերի հիվան-դություն ախտորոշվեց: Նա կարող էի գիշերը նստել և միայնակ խոսել, ինձ ագրեսիվ վերաբերվել, ինքն իրեն վնասել:
Պատրաստվում էի ամուսնանալ, սակայն ստիպված եղա հետաձգել: Մորս համար խնամող էի ուզում գտնել, բայց վստահելի մարդ չկար, իսկ մայրս էլ դժվար էր համակերպվում որևէ մեկի ներկայության հետ: Նյարդերս տեղի էին տալիս, էլ չէի դիմանում:
Մի օր հայրս եկել էր մեր տուն և տեսնելով մորս վիճակը՝ ասաց, որ պիտի համարձակվեմ և լուրջ քայլի դիմեմ: Հայրս ասաց.
-Հիվանդ մորդ խնամելով, ով ոչինչ և ոչ մեկին չի հիշում և չի ճանաչում, միայն զուր վատնում ես կյանքդ:
Սկզբում ինձ շատ վատ էի զգում, զզվում ինքս ինձանից, ոչինչ չէի ուտում: Ուզում էի ամեն օր գնալ, տեսնել, թե մայրս ինչպես է իրեն զգում ծերանոցում: Ի վերջո,գնացի 3 օր անց. նա չցանկացավ տեսնել ինձ:Գնացի 1 շաբա-թից. նա ինձ այլևս չէր ճանաչում:
Կարծում եմ, որ երբեմն պիտի մտածենք ինքներս մեր մասին:Հիմա ամեն շաբաթ օր գնում եմ մորս տեսակցութ-յան: Նա երբեմն արտասվում է, խղճում եմ նրան… Բայց այլևս չեմ կարող խնամել նրան՝ միևնույն ժամանակ լսելով անեծքներ, դա սարսափելի դժվար է: Բայց որոշել եմ՝ նրան տուն բերել, երբ շատ թույլ լինի: Կյանքի վեր-ջին օրերը մարդիկ պիտի տանը անցկացնեն: