Առաջարկում ենք մի քանի բնական մթերք, որոնք աշխատում են որպես բնական թուլացնող՝ առանց օրգանիզ-մին վնաս հասցնելու: Չմոռանաք բուժվելու ընթացքում շատ ջուր խմել:Ահա լավագույն մթերքները, որոնք կա-րող եք օգտագործել որպես բնական թուլացնող միջոց.
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը հիանալի բնական թուլացնող միջոց են հանդիսանում: Այս սերմերը նպաստում են մարսո-ղական համակարգի առողջությանը, օգնում են քաշը պահել նորմայի մեջ:Խառնեք 1-2 ճ.գ. աղացած կտավատի սերմեր՝ 1 բաժակ ջրի, բնական յոգուրտի հետ և խմեք: Ընդունեք բուժիչ հեղուկը օրական 2 անգամ՝ քնելուց առաջ և օրվա ընթացքում:
Գերչակի յուղ
Գերչակի յուղը հայտնի բնական թուլացնող է: Այն ազդում է աղիների վրա՝ նպաստելով փորկապությունների բուժմանը:Այնուամենայնիվ, չափավոր օգտագործեք գերչակի յուղը, քանի որ դրա ճարաշահումը կարող է վնա-սել աղիների մկանները, նյարդերն ու հյուսվածքները:1թ.գ. գերչակի յուղ խառնեք 1 բաժակ նարինջի հյութի հետ: Խմեք դատարկ ստամոքսին:Հղի, կերակրող կանանց արգելվում է օգտագործել գերչակի յուղ:
Սալորաչիր
Սալորաչիրը վաղուց է օգտագործվում ժողովրդկական բժշկության մեջ: Սալորաչրի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել փորկապությունից:Օրական կերեք 6-7 հատ սալորաչիր:
Լրացուցիչ խորհուրդներ.
1․ օրվա ընթացքում շատ մաքուր ջուր խմեք՝ փորկապությունը կանխարգելելու համար;
2․ ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է կարգավորել աղիների աշխատանքը;
3․ որոշ դեղամիջոցներ և հիվանդություններ կարող են փորկապության պատճառ դառնալ. եթե ունեք 4․ առողջական խնդիրներ, խորհրդակցեք բժիշկի հետ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկա-տվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առող-ջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։