-Լավ, ես քեզ չեմ պահում։ Բայց ետ դարձի ճանապարհ չի լինի։ Իսկ երեխային գոնե կօգնե՞ս։
-Աշխատավարձս քիչ է, նույնիսկ ինձ չի բավականացնում,- պատասխանեց ամուսինս, հավաքեց իրերը ու գնաց։
Թվում էր, թե ամեն ինչ լավ էր, ոչ մի լուրջ փոփոխություններ չէի ակնկալում, և ահա այսպիսի պատմություն։ Ես այդ պահին 26 տարեկան էի, ամուսինս՝ 36, երկուսս էլ ուզում էինք երեխա․․․Երբ հղիացա, երջանկությանս չափ ու սահման չկար։ Երկար սպասված հղիություն էր, արդեն 3 տարի միասին էինք ապրում, սպասում․․․ հրաշք էր։ Ամուսինս էլ էր ուրախանում, որ վերջապես հայրիկ է դառնալու։
Հետո ծնվեց որդիս․ գիշերն անդադար արթնանում էր, լացում․․․ տակդիր փոխել, կաթնախառնուրդ պատրաս-տել, օրորել․․․ Փորձում էի ամուսնուս էլ ներգարվել այդ գործերում։ Հանգիստ էր վերաբերվում, չէր փնփնթում, չէր բարկանում։ Գիշերները հաճախ ինքն էլ էր արթնանում, երբ երեխան լացում էր, ինքը կերակրում։ Իսկ 2 ամիս անց այսպիսի անակնկալ․ ես գնում եմ։
—Գուցե հենց սա էր ճիշտը,-մտածեցի ես։ Ես այդ պահին թույլ լինելու իրավունք չունեի․ մի մարդու կյանքի պատասխանատվություն կար ինձ վրա։
Զանգեցի գործատուիս, խնդրեցի, որ ինձ աշխատանք տա, որը հնարավոր է տանից անել։ Միայնակ մոր նը-պաստ ձևակերպեցի։ Մի քանի ամիս անց մեզ մոտ ամեն ինչ հարթվել էր․ ես աշխատում էի ու վայելում երե-խայիս ներկայությունն իմ կյանքում։1 տարի անց եկավ նախկին ամուսինս․
-Կարոտել եմ, էլ չեմ կարող առանց քեզ։ Արի նորից սկսենք։
Աչք փակեցի նրա արածի վրա, ընդունեցի հետ, ընտանիքն ինձ համար չափազանց թանկ է։Բայց նա էլի նույն տեղն էր աշխատում, շատ քիչ վաստակում, գալիս էր ուշ, տան գործերում և երեխայի հետ կապված ոչ մի հարցում օգնել չէր ուզում, դեռ մի բան էլ օգտվում էր իմ աշխատավարձից։
Եվ այդ ժամանակ կայացրեցի լուրջ, բայց երևի ամենաճիշտ որոշումը․ խնդրեցի նրան հեռանալ տնից։ Ինչի՞ համար ուսերիս վրա գցած քաշ տամ մի մարդու, ով չի ուզում փոխել կյանքը։