Գնացել է եկեղեցի, ճանապարհին որոշեցի բուլկի գնել․․․Այս պատմությունը մինչ օրս ինձ հանգիստ չի տալիս

Մի օր գնացել էի եկեղեցի, ուզում էի ապաշխարեի, սխալներիս և վատ մտքերիս համար Աստծուց ներողություն խնդրեի։ Մինչ հասա եկեղեցու մոտ, հասկացա, որ շատ քաղցած եմ։ Մոտակայքում հացաբուլկեղենի խանութ նկատեցի։ Ներս մտա, հերթի մեջ կանգնեցի։ Հանկարծ մի տղամարդ խցկվեց ինձնից առաջ և առանց դեմքիս նայելու ասաց․

—Ես վաղուց էի հերթ պահել։ Կներեք։

Զզվելի մարդ։ Թրաշած գլխով, տհաճ, դրամապանակը պայուսակիցս հաստ, օծանելիքի հոտ է գալիս վրայից․․․

—Ինձ 2 հատ սուրճ կտա՞ք։

—Ո՞ր սուրճից եք ուզում,-հարցրեց վաճառողուհին։

—Ամենալավը տվեք, — ասաց տղամարդը։ Իսկ ես կրկին համոզվում եմ, որ նրա նմանները անպայման պիտի բոլորին ցույց տան, որ շատ գումար ունեն։

Հետո նա էլի ինչ-որ թխվածքներ ու կարկանդակներ վերցրեց։ Ես մտովի ատում էի նրան։

—Ի՞նչ է, կինդ կամ սիրուհիդ չեն կարող քեզ համար թխել, ես ուշանում եմ, եկեղեցի պիտի գնամ,- մտովի վիճում էի նրա հետ և տհաճ հայացքներ գցում տղամարդու վրա՝ հույս ունենալով, որ նա կնկատի և կհասկանա, որ չի կարելի այդքան զզվելի լինել։

Վերջապես նա դուրս եկավ խանութից, բայց քանի որ վազեց, ակամա պտտվեցի և տեսա․․․ որ նա մոտեցավ եկեղեցու մուտքի մոտ նստած մուրացկանին։ Սուրճն ու թխվածքները, որ նա նոր գնել էր, տվեց նրան։ Ոտքերս թուլացան, սկսեցի ինձ ատել մտքերիս համար․․․

Դուրս եկա խանութից և քայլեցի նրանց կողմ։ Տեսա, որ տղամարդը բարձրացրել է մուրացկանի շալվարը և շոշափում է նրա ոտքերի վերքերը, հարցեր տալիս։

—Չե՞ք վախենում ձեռք տալ,-փորձելով զզվանքս թաքցնել՝ հարցրեցի ես։

—Ոչ, ես բժիշկ եմ, իսկ այս մարդուն օգնել է պետք։

Աստված իմ, որքան բարություն կար նրա աչքերի մեջ, ինչպե՞ս չէի նկատել դա․․․ Իսկ մուրացկանն էլ ամենաեր-ջանիկ մարդու տեսքն ուներ այդ պահին, գոհ նստած խմում էր խանութի ամենալավ սուրճը և ուտում կարկան-դակները․․․Ես էլ լուռ գնացի եկեղեցի, բայց դե դրանից ի՞նչ օգուտ․․․

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: