Կիտրոնն ամենաօգտակար մրգերից մեկն է։ Այն իրականում ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ, երբ խոսքը վերաբերվում է մաշկի առողջությանը։Ահա կիտրոնի կիրառման 7 եղանակ, որոնց շնորհիվ կարող եք լավացնել եղունգների, ատամների և մազերի առողջությունը։
Սնուցում է մաշկը
Եթե մի քիչ կիտրոնի հյութ լցնեք բամբակե սկավառակի վրա և քսեք դեմքին քնելուց առաջ, մաշկը կլինի փայ-լուն և թարմ։ Միայն թե չմոռանաք առավոտյան արևից պաշտպանող քսուք օգտագործել։
Կիտրոնը կարող է բուժել ձեր մազերը
Այս զարմանալի և թարմ հյութը ձեր մազերը կդարձնի ավելի առողջ և կարող է բացացնել գույնը։ Պարզապես հյութ քսեք մազերին և շրջեք արևի տակ։ Արդյունքը կզարմացնի ձեզ։
Վերացնում է դեմքի բծերը
Եթե ձեզ անհանգստացնում են պիգմենտային բծերը, բշտիկները, լաքաները, կիտրոնի հյութն այդ դեպքում կօգնի ձեզ։ Մի քիչ կիտրոնի հյութ լցրեք բամբակի վրա և դրեք խնդրահարույց հատվածի վրա՝ թողնելով 15 րոպե։ Լվացեք մեծ քանակությամբ գոլ ջրով։
Վերացնում է ցանը
Մի քիչ կիտրոնի հյութ քամեք այն հատվածների վրա, որտեղ կա ցան։
Սնուցում է եղունգները
Ձեր եղունգները կլինեն ավելի առողջ և ամուր, եթե մի քիչ կիտրոնի հյութ քսեք։Օգտագործեք որպես դեզոդո-րանտ։Պատրաստեք տնական սկրաբ՝ մեղրից, կիտրոնի հյութից և վարսակի ալյուրից, քսեք այն թևատակերին։ 1 ժամ անց լվացեք։
Բուժում է ճաքճքած շուրթերը
Եղունգները կարող են ճաքել վիտամինների պակասի, չոր մաշկի կամ սառը օդի պատճառով։ Պարզապես քնելուց առաջ շուրթերին մի քիչ կիտրոնի հյութ քսեք։