Վիկայի մայրիկը երեխային տարել էր գրանցելու քաղաքի լավագույն դպրոցներից մեկը։ Սակայն պարզվեց, որ այնտեղ բոլորին չեն ընդունում, անհրաժեշտ էր հոգեբանի մոտ ստուգում անցնել՝ պարզելու համար, թե երե-խան որքանով է պատրաստված տվյալ դպրոցի համար։
Թեստավորման ժամանակ մասնագետը Վիկայի առաջ արհեստական մրգեր դրեց․ ծիրան, խաղող, սալոր և այլն, խնդրեց աղջկան մի բառով նկարագրել այն ամենը, ինչ ինքը տեսնում է սեղանին։Վիկան նայեց սեղանին, իջեցրեց հայացքը ու ոչինչ չասաց։
—Ոչինչ,-ասաց հոգեբանը,-հիմա ուրիշ բան կփորձենք։
Հետո նա հանեց արհեստական բանջարեղենը, դրեց սեղանին, և նորից առաջարկեց Վիկային մի բառով ասել, թե ինչ է տեսնում։Վիկան կրկին ոչինչ չասաց։ Հոգեբանը փորձեց օգնել․
—Վիկա, տես, կաղամբ, վարունգ, գազար, ինչպես է կոչվում այս ամենը։
—Չեմ հիշում,- կարմրելով պատասխանեց երեխան։
Հոգեբանը ստիպված եղավ ասել երեխայի մորը, որ Վիկային չեն կարող ընդունել, թող սովորական դպրոց տա-նեն։ Նաև խորհուրդ տվեց երեխային տանել զարգացման կենտրոն։ Վիկայի մայրը շատ զարմացած էր, բայց և տխրել էր և քիչ էր մնում արտասվեր։ Նա նայեց դստերը և ասաց․
—Իմ աղջիկ, դու մի՞թե չգիտես, թե ինչպես են կոչվում այս առարկաները։
Հանկարծ Վիկան ժպտաց և բարձր ձայնով ասաց․
—Հաաա, հիշեցի, մուլյաժ։