Փոքրիկ տղան մտավ կենդանիների խանութ և գնեց ոտքից կաղ շունը․ Միայն իմանաք նրա այդ քայլի պատճառը․․․

Փոքր տղան զբոսնում էր դրսում, երբ հանկարծ կենդանիների խանութի վրա հայտարարություն նկատեց․

«Վաճառվում են շնիկներ»։

Տղան մտավ խանութ։

—Ներեցեք, որքա՞ն արժի շունիկը,-ասաց նա։

—Շունիկները լավ ցեղատեսակի են, արժեն 10 000։

Տղան տոպրակից հանեց փոքրիկ դրամարկղը, բացեց այն, մետաղադրամները լցրեց սեղանիկին։ Վաճառողու-հին հաշվեց և ասաց․

—Տղաս, դու ընդամենը 5000 ունես․․․ այսքանը բավական չէ շունիկ գնելու համար։

—Իսկ կարող եմ գոնե տեսնել նրանց, — հուզված ասաց փոքրիկը։

Վաճառողուհին ժպտաց, մյուս սրահից բերեց փոքրիկ շնիկներով վանդակը և բացեց այն։ Շնիկները նույն պա-հին դուրս վազեցին, սկսեցին հաչալ, խաղալ։ Բոլորը, բացի մեկից։ Փոքր սև շնիկը՝ զգույշ կանգնելով հետևի թաթերի վրա և կաղելով, մոտեցավ տղային և գլուխը դրեց նրա ոտքին։

—Օյ, այս ի՞նչ է եղել շնիկի հետ, — հարցրեց տղան։

—Նա հոդերի հետ կապված խնդիրներ ունի։ Անասնաբույժն ասաց, որ նրան չի լինի բուժել։

—Գիտեք, ես հենց նրան կցանկանայի գնել։ Իմ գումարը կբավարարի՞։

—Տղաս, ես քեզ անվճար կտամ շունիկին։

—Չէ, չէ, ի՞նչ եք ասում։ Վերցրեք իմ գումարը։ Մյուս կեսն էլ շուտով կբերեմ, ծնողներս կտան։

—Դու հասկանու՞մ ես, որ այս շնիկը՝ ի տարբերություն մյուսների, չի կարողանա վազվզել, խաղալ, գնդակ բերել, ինչի՞դ է նա պետք։

Տղան բարձրացրեց հնամաշ տաբատը՝ ցուցադրելով ոտքը, և վաճառողուհին վախից մի քայլ հետ գնաց․ երե-խայի աջ ոտքը ծռմռված էր և ծածկված վերքերով։

—Հասկանում եք, ես ինքս էլ չեմ կարող արագ վազել և թռվռալ,-կամաց, բայց վստահ ձայնով ասաց տղան, — բայց բոլորն էլ ուզում են լավ ընկեր ունենալ։ Ես չեմ ուզում, որ այս շնիկը կարծի, թե ինքը ոչ մեկի պետք չէ։ Նա ինձ է պետք, ես էլ՝ իրեն։ Մենք լեզու կգտնենք։

1 րոպե անց խանութից կաղելով դուրս եկան երկու մտերիմ ընկերները։

(Visited 18 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: