Այսօր մռայլ մտորումների մեջ էի, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Մինչ կնոջս հետ ծանոթանալը ես չէի պատ-րաստվում՝ ևս մի անգամ ամուսնանալ, վերանորոգել տունը, նոր տուն կառուցել, երեխաներ ունենալ, աշխա-տել՝ մինչ ուժասպառ լինելը, սև օրվա համար գումար խնայել․․․Ամեն ինչ հակառակը ստացվեց։
Երբ մենք նոր ծանոթացանք, ես մտածեցի․ «Երիտասարդ աղջիկ է, դուրս գալիս է։ Կսիրեմ, կթողնեմ։ Ես միշտ այդպես էի անում։ Բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Չստացվեց․․․ Նա ինձ դիմավորում էր ամենաախորժելի ու-տեստներով, կերակրում էր այնպես, որ ես ավելի համեղ բան երբեք չէի փորձել։ Ես գրասենյակից վազում էի նրա մոտ, տուն գնալ չէի ուզում։Հիշում եմ, ինչպես նա ասաց․
—Արի ամուսնանանք։ Միևնույնն է, ամբողջ ժամանակ միասին ենք։
Լավ տրամադրությամբ էի։ Համաձայնվեցի։ Չնկատեցի, թե ինչպես եկավ հարսանիքի օրը։ Բնականաբար, ա-մեն ինչ իմ հաշվին էր։ Հրավիրվածներն էլ էին շատ, չնայած նրան, որ ես համեստ խնջույք էի ուզում։ Անհետա-ցան իմ ընկերները, բառերը, երեկոյան գարեջուրը․․․ մնացել էր միայն տունն ու աշխատանքը։ Բայց ինձ դա դուր էր գալիս։ Կյանքս իմաստով էր լցվել։
Երեխա առհասարակ չէի պլանավորում։ Բայց ի վերջո դրան էլ համաձայնվեցի։ Աստված իմ, որդիս իսկական հրաշք է։ Երբ նա ժպտում է, ժպտում է ողջ աշխարհը։Որոշել էի, որ երբեք վերանորոգում չեմ սկսելու, ատում եմ այդ գործը։ Դա էլ արեցի։Հետո մտածում էի, թե ինչիս է պետք մեքենան։ Բայց կնոջս հորդորով գնեցի։ Հետո մը-տածում էի, որ ԻՄ մեքենան կինս չի վարելու։ Բայց հիմա այն մեր ընդհանուրն է։
Կինս դեռ բազմաթիվ պլաններ ունի․ էլի երեխաներ,ամառանոց, նոր մեքենա։ Եվ նա կունենա այդ ամենը։ Որով-հետև նա ինձ ունի։ Բայց չէ որ նա ինձ խաբել, մոլորեցրել, ընտելացրել է։ Չգիտեմ, թե դա ինչպես ստացվեց նրա մոտ։
Մի օր հարցրեցի կնոջս․
—Գուցե՞ դու ինձանից խելացի ես։
—Չէ, ավելի խելացի չեմ։ Դա ինտուիցիա է։ Ուղղակի մենք հատուկ գեն ունենք։
Բայց շատ խորամանկ գեն է․․․