Կաղամբն ունիկալ բանջարեղեն է, այն լայն կիրառում ունի ինչպես խոհանցում, այդպես էլ բժշկության մեջ։ Կա-ղամբը հարուստ է վիտամիններով՝ C, K, B1, B2, B6, կալիում, ֆոլաթթու։ Բացի այդ դրա մեջ մեծ քանակութ-յամբ սպիտակուց ֆոսֆոր, կալցիում, երկաթ, մագնիում է պարունակվում։
Ժողովրդական բժշկության մեջ կան շատ միջոցներ, որոնց մեջ օգտագործվում է կաղամբը։ Այն կիրառում են, օրինակ, դեֆորմացմայի, բորբոքումների բուժման դեպքում։Բացի այդ, կաղամբն ունի հակաբորբոքային հատ-կություններ, այդ իսկ պատճառով կարող է բուժել հոդացավերը, որոնք առաջացել են արթրիտի կամ սպորտա-յին տրավմաների հետևանքով։
Կաղամբի տերևի առավելությունները
Ոտնաթաթին առաջացած կոճ
Ազատվեք ոտնաթաթի կոճերից
Շատ մարդիկ, ովքեր ունեն այս խնդիրը, երաշխավորում են, որ կաղամբի տերևը կօգնի ազատվել ցավից կամ մեղմացնել այն։ Պարզապես մի քանի կաղամբի տերև տոպրակով ուղարկեք սառցարանը։Երբ ցավ զգաք, կաղամբի տերևները դրեք ախտահարված հատվածում։ Փաթաթեք սրբիչով, և թող բնական ջերմությունը տաքացնի տերևը։
Հոդացավերի բուժում
Եթե ունեք ռևմատոիդ արթրիտ, փաթաթեք այտուցված հոդերը կաղամբի տերևով և թողեք ամբողջ գիշեր՝ ցավը թուլացնելու և այտուցվածությունից ազատվելու համար։
Ոտքերի այտուցվածության բուժում
Եթե բորբոքումների պատճառով մշտապես ցավում են ոտքերը,փաթաթեք դրանք կաղամբի տերևով, և շատ շուտով թեթևացում կզգաք։ Կաղամբն ունի ջուր կլանող հատկություններ և դուրս է բերում ոտքերից ավելորդ հեղուկը։
Զգուշացում․
Եթե փաթաթեք ոտքերը կաղամբի տերևով և զգաք որևէ ալերգիկ ռեակցիա կամ քոր, անհապաղ հեռացրեք տերևները։Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։