Ինչպես ազատվել հոգնածությունից․ առաջարկում ենք արդյունավետ, ունիկալ միջոցներ։
1 բաղադրատոմս․ կիտրոն, մեղր և ընկույզ
Անհրաժեշտ է 1 բաժակ մաքրած ընկույզը և 1 կիտրոնը մանրացնել, ավելացնել 1 բաժակ մեղր, լավ խառնել։ Ընդունել բուժիչ միջոցը օրական 3 անգամ՝ 1ճ․գ․ չափաբաժնով։
2 բաղադրատոմս․ խաղողի հյութ
Անհրաժեշտ է ընդունել 2ճ․գ․ խաղողի հյութ՝ ուտելուց կես ժամ առաջ, կամ ուտել մի քանի հատիկ խաղող։
3 բաղադրատոմս․ բուժիչ բաղադրություն
Անհրաժեշտ է խառնել 1 բաժակ կաթ և 1թ․գ․ դեղատնային երիցուկ, հասցնել եռման աստիճանի, եփել թուրմը թույլ կրակի վրա՝ 10-15 րոպե։ Հանել կրակից, թողնել, որ մի քիչ սառի, ավելացնել 1ճ․գ․ մեղր, ջրքամել և խմել քնելուց 40 րոպե առաջ։
4 բաղադրատոմս․ քուն, հանգիստ և մաքուր օդ
Մի մոռացեք այն մասին, որ քրոնիկ հոգնածության առաջացման պատճառ կարող են լինել մշտական սթրես-ները։ Փորձեք կարգավորել ապրելակերպը, լիարժեք քնեք, զբոսնեք մաքուր օդին։ Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից, թունդ թեյից և սուրճից։
5 բաղադրատոմս․ մասուր
Մասուրը հայտնի է որպես ընդհանուր առողջացնող միջոց, այն հատկապես օգտակար է նյարդային համակար-գի խանգարումների դեպքում։ Մասուրից կարող եք բուժիչ թուրմ պատրաստել։ Սա կօգնի նույնիսկ այն մարդ-կանց, ովքեր մշտապես ծանրաբեռնված են և ֆիզիկապես, և հոգեպես։
Եղեք առողջ