Աավարտելուց տարիներ անց որոշեցինք գնալ ուսուցչուհուս տեսակցության․ Միայն իմանաք, թե ինչ ասաց նա

Դպրոցն ավարտելուց 10 տարի անց գնացինք մեր ուսուցչուհուն տեսակցելու։ Նա ոչ միայն մեր դասղեկն է եղել, այլև եղել է լավ, բարի ընկեր՝ յուրաքանչյուրիս համար։Նստեցինք, խոսեցինք, իսկ երբ մեր ուսուցչուհին հարց-րեց, թե ինչպես ենք ապրում, ինչով ենք զբաղվում, հնչեցին բազմաթիվ դժգոհություններ․ բոլորը բողոքում էին կյանքի դժվարություններից։

Մեր հյուրընկալ ընկերը աշակերտներին առաջարկեց սուրճ խմել, և խոհանոցից սկուտեղ բերեց, որի վրա դր-ված էին սուրճով լցված տարբեր բաժականեր՝ ֆարֆորից, ապակուց, պլաստիկե, ճենապակե․․․ շատ տարբեր՝ հասարակ և նրբաճաշակ։ Երբ մենք ամեն մեկս մի բաժակ սուրճ վերցրեցինք, տանտիրուհին ասաց․

—Եթե նկատեցիք, բոլորդ վերցրեցիք թանկարժեք բաժակները։ Պարզ ու էժան սպասքը ոչ ոք չցանկացավ վերցնել։ Միայն լավագույնը ունենալու ցանկությունը ձեր խնդիրների աղբյուրն է։

Հասկացեք, բաժակը ավելի համեղ ու անուշաբույր չի դարձնի սուրճը։ Երբեմն բաժակը ուղղակի ավելի թանկ է, իսկ երբեմն էլ նույնիսկ թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք։ Դուք սուրճ էիք ուզում, ահա ձեր իրական ցան-կությունը։ Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն սպասքը և սկսեցիք նայել, թե ում ինչ է հասել։

Իսկ հիմա մտածեք․ կյանքը՝ սուրճն է, իսկ աշխատանքը, փողը, կարգավիճակը՝ բաժակները։ Դրանք ընդամենը գոյատևելու համար գործիքներ են։ Այն, թե ինչ բաժակ ունենք մենք, չի որոշում մեր կյանքի արժեքավորութ-յունը։ Երբեմն կենտրոնանալով բաժակի վրա՝ մենք մոռանում ենք վայելել սուրճի համը։

Վայելեք ձեր սուրճի համն ու բույրը․․․

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: