Լուիզ Ուոռնֆորդը՝ Մեծ Բրիտանիայի բնակչուհին, 16 տարի շարունակ փորձում էր մայրանալ, սակայն ոչինչ չէր ստացվում։ Նա բազմաթիվ անգամներ դիմել էր վիրահատական միջամտության, հարյուրավոր բժիշկների, սակայն ամեն անգամ հղիությունն ընդհատվում էր առաջին եռամսյակի ընթացքում։
Բժիշկները չէին կարողանում բացատրել դա։Լուիզան շատ էր տառապում, որ չէր ստացվում մայրանալ․ դա իր համար այնքան կարևոր էր։ Կնոջ համար երեխա ունենալը դարձել էր ամբողջ կյանքի երազանք։ Կինը հուսա-հատված էր, մտածում էր, որ երբեք չի կարողանա գրկել հարազատ փոքրիկին։ Սակայն բժիշկ Հասան Շեհաթին հաջողվեց նվիրել Լուիզային այն, ինչի մասին նա այդքան երազել էր։
Լուիզան համաձայնվեց ևս մի անգամ փորձել կատարել արհեստական բեղմնավորում։Եվ այս անգամ, ի զար-մանս բոլորի, ամեն ինչ ստացվեց։ Լուիզային հաջողվեց կրել երեխային և առողջ որդի լույս աշխարհ բերել, ում անվանեցին Ուիլ։ Ծնվեց առողջ և ամրակազմ տղա, մոր մոտ նույնպես ամեն ինչ լավ էր։
Լուիզան այնքան երջանիկ է, որ այժմ մայր է դարձել և ունի լիարժեք ընտանիք։