Չէ, տատիկս չար ու նախանձ չէ, ես նրան նույնիսկ բարի ու հասկացող մարդ եմ համարում․․․ բայց որքան դժ-վար է ինձ համար․․․Տատիկս 92 տարեկան է, 2 տարի առաջ նա ընկավ և ստացավ ողնաշարի կոմպրեսիոն կո-տրվածք։ 2 ամիս շարունակ նա պառկած էր, և չնայած բժիշկների կանխատեսումներին՝ նա հրաշքով սկսեց քայլել։
Այն մասին, թե ինչպես էի խնամում անկողնուն գամված տատիկիս, հիմա պատրաստ չեմ պատմել։ Մենք առան-ձին ենք ապրում, բայց նույն շենքի տարբեր հարկերում։ Բնականաբար, ամբողջ օրը նրա մոտ էի անցկացնում։
Ես նրա համար ուտելիք եմ պատրաստում, խնամում, հագցնում, տանը մաքրություն անում․․․ ամեն ինչ։Բայց մի բան կա, որ ինձ հանգիստ չի տալիս ու շատ ցավալի է․ հենց ես ոտքս դնում եմ տատիկիս տուն, սկսվում են մե-ղադրանքները։ Իսկ երեկվա ասածը մտքիցս դուրս չի գալիս․
—Ես քո պատճառով եմ հաշմանդամ դարձել։ Դու մեջքս մերսում էիր ու կոտրեցիր ողնաշարս։
Նշեմ, որ մինչ ընկնելը տատիկս մի քանի տարի ձեռնափայտով էր քայլում, և ես դեռ այդ ժամանակ ամեն երեկո նրա մեջքը մերսում էի հատուկ քսուքով, որը նշանակել է բժիշկը։ Հիմա նա քայլում է ինչպես մինչ տրավման։
—Ինչու՞, ախր ինչպե՞ս ինձ հաշմանդամ դարձրիր։ Քեզ ի՞նչ վատություն էի արել։ Չես էլ ամաչում, հիմա աչքերիս մեջ ես նայում։
Պայքարում եմ նրա գլխին ապուրը լցնելու ցանկության դեմ․․․ Երբեմն չեմ դիմանում ու լուռ փախնում եմ տուն, հետո նորից հետ եմ գալիս։ Ու այդպես օրական 3 անգամ։ Օրեցօր ավելի քիչ եմ նրա մեջ տեսնում տատիկիս, կարծես ուրիշ մարդ լինի։
Գնում եմ, բայց խիղճս տանջում է, սկսում եմ մտածել, որ գուցե ընկել է, քաղցած է, գնում եմ, հետո նորից զղ-ջում․․․ Խղճում եմ և ինձ, և նրան․․․