Դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Մի օր մտա բանկ, պիտի տերմինալով վճարում անեի, բայց տեսա, որ ընդամենը մեկն է աշխատում, և, բնականաբար, մեծ հերթ էր հավաքվել։ Մինչ սպասում էի տերմինալից օգ-տվելու իմ հերթին,աչքս ընկավ պատից կախված հեռուսատցույցին․ ցույց էին տալիս թալանչիների, ովքեր ուրի-շի անձնագրերով վարկեր էին վերցրել ու անհետացել։
Տղամարդկանցից մեկը՝ ամենաերիտասարդը, կարողա-ցել էր 4 հատ վարկ վերցնել։Ավազակներից ոչ մեկին չէի ճանաչում,և հետևաբար շուտ մոռացա տեսածիս մասին։Հաջորդ օրը եկա աշխատանքի և իմացա, որ մեր տնօ-րենը հիվանդանոցում է․ պարզվեց, որ նախօրեին ծառ է բարձրացել, որ կեռաս հավաքի, ընկել ու կոտրել է ոտ-քը։ Ոտքին գիպս էին դրել, բայց դեռ 2-3 օր պիտի մնար հիվանդանոցում։ Կոլեգաներս բոլորը անհետաձգելի գործեր ունեին, և որոշվեց, որ հիվանդանոց ես պիտի գնամ։
Տղաներից մեկը գնաց խանութ, մի մեծ տոպրակով միրգ գնեց և առանձին տոպրակով էլ մոտ 2 կիլոգրամ կե-ռաս։ Դե հա, հումորով ենք, ինչ արած։Մտնում եմ պալատ․ բացի մեր տնօրենից, կային ևս 2 հիվանդներ՝ կոտր-ված ոտքերով։
Տնօրենս ուրախացավ, ոչ թե իմ այցի համար, այլ կեռասի։ Մեր տնօրենն էլ լավ հումորի զգացում ունի։ Ստիպեց, որ մյուս անշարժացած տառապյալներին էլ հյուրասիրեմ։ Եվ հանկարծ՝ մոտենալով հիվանդներից մեկին, ճանա-չում եմ հենց այն կողոպտիչին, ով ուրիշի անունով 4 վարկ էր վերցրել։
Ոչինչ չեմ ասում, ձևացնում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Ուղղակի հարցնում եմ, թե նա որտեղ է այդպես վնասվել։ Պարզվում է, որ նոր մեքենա է գնել (հենց այն գումարով) և վարելու առաջին օրը վթարի է ենթարկվել։ Մի խոս-քով, դուրս եկա պալատից և զանգեցի բանկ։ Ասացի, թե որտեղ կարող են գտնել հանցագործին։
Մի քանի օրից ինձ կանչեցին բանկ և 50 000 պարգևավճար տվեցին։ Սկզբում չէի ուզում վերցնել, բայց հետո փոշմանեցի․ վերցրեցի և միայնակ թոշակառու հարևաններիս բաժանեցի։