Մեջքի ցավեր կարող են առաջանալ ինչպես տարեցների, այդպես էլ երիտասարդների մոտ։ Պատճառները տար-բեր են․ մկանների լարվածություն, վատ սնունդ, ֆիզիկական ակտիվության բացակայություն, արթրիտ, չափից ծանր ֆիզիկական աշխատանք, անհարմար նստելու դիրք և հղիություն։Մեջքի ցավերը դժվարացնում են առօր-յա կյանքը։ Այսպիսի բնական բուժումը կարող է ապահովել ցավից արագ ազատում և թույլ կտա նորից վայելել կյանքը։
Ահա լավագույն միջոցները մեջքի ցավի դեմ։
Կոճապղպեղ
Կոճապղպեղի արմատի մեջ պարունակվող միացությունները թույլ կտան թեթևացնել կամ ազատվել մեջքի ցավերից։Մի քիչ կոճապղպեղի մածուկ քսեք ախտահարված հատվածում, իսկ հետո էլ՝ էվկալիպտի յուղ։
Թարմ կոճապղպեղի արմատի 4-6 կտոր վերցրեք, ավելացրեք 1,5 բաժակ ջուր։ Եփեք թույլ կրակի վրա՝ 10-15 րոպե։ Երբ թուրմը դառնա սենյակային ջերմաստիճանի, քամեք։ Ավելացրեք մի քիչ մեղր, խառնեք և խմեք։ Կա-րող եք կոճապղպեղով թեյ խմել օրական 2-3 անգամ, մի քանի օրվա ընթացքում, մինչև կզգաք վիճակի լավա-ցում։
Ռեհանի տերևներ
Մեջքի ցավերի դեպքում կօգնի ռեհանի թեյը։ Ռեհանի 8-10 տերևին ավելացրեք 1 բաժակ ջուր և եռացրեք այն-քան ժամանակ, մինչ կգոլորշիանա հեղուկի կեսը։Երբ հեղուկը սառի և հասնի սենյակային ջերմաստիճանի, մի պտղունձ աղ ավելացրեք։Եթե ցավը թեթև է, խմեք օրական 1 անգամ, իսկ ուժեղ ցավի դեպքում՝ օրական 2 անգամ։
Սխտոր
Սխտորը՝ ևս մի մթերք է, որը կարող է բուժել մեջքի ցավերը։ Պարզապես ամեն առավոտ դատարկ ստամոքսին կերեք 2-3 պճեղ սխտոր։ Նաև կարող եք մերսել մեջքը սխտորի յուղով։ՍԽտորի յուղ պատրաստելու համար մի քիչ կոկոսի , մանանեխի կամ քունջութի յուղ տաքացրեք թույլ կրակի վրա, իսկ հետո էլ ավելացրեք 8-10 պճեղ սխտոր։ Տապակեք այնքան ժամանակ, մինչ սխտորը կդառնա շագանակագույն։ Քամեք յուղը և սառեցրեք՝ մինչ սենյակային ջերմաստիճանի։Պարզապես մերսեք մեջքը յուղով։ Թողեք 30-40 րոպե, իսկ հետո գոլ ջրով վաննա ընդունեք։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։