Մաշկի չոր լինել լուրջ ահազանգ է օրգանիզմի կողմից․ Երբեք մի անտեսեք այն

Ոչ մի դեպքում մի անտեսեք այս ախտանիշը։Չոր մաշկը կարող է վկայել այն մասին,որ օրգանիզմում ինչ-որ բան սխալ է աշխատում։Առաջին հերթին դա նախազգուշացնող նշանէ,որ մարմինը բավականաչափ հեղուկ չի ստա-նում կամ էլ երկար ժամանակ անցկացրել եք արևի տակ։

Ուշադրություն դարձրեք այս կոնկրետ դեպքերին․

Վահանաձև գեղձ

Վահանաձև գեղձը կարգավորում է օրգանիզմում բջիջների ակտիվությունը, սակայն երբ մակարդակը ցածր է, ինչը կոչվում է հիփոթիրեոզ, մեմ մոտ ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները․սառնության զգացում, փորկա-պություն, հոգնածություն, դեպրեսիա, նույնիսկ հիշողության կորուստ։Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ վահանաձև գեղձը պատշաճ կերպով չի կատարում իր գործառույթ-ները, և այդ դեպքում որպես արդյունք մենք ունենում ենք չոր, կոպիտ մաշկ։

Դիաբետ

Երբ շաքարի մակարդակը երկար ժամանակ մնում է բարձր, օրգանիզմը հեղուկ է կորցնում, և դա ուղիղ ազդե-ցություն է ունենում մաշկի չորության վրա, քանի որ այն ջրազրկվում է։ Դիաբետը խոչընդոտում է քրտնարտա-դրությանը, որը բնական ճանապարհով խոնավեցնում է մաշկը։Դիաբետի առաջացրած մաշկային խնդիրներից գլխավորը՝ ճաքերն են, հետևաբար վերքերը ենթարկված են ինֆեկցիայի ներթափանցման վտանգին, և խնդի-րը բավականին լուրջ է, քանի որ դիաբետով հիվանդների վերքերն ուշ են ապաքինվում։

Երիկամների հետ կապված խնդիրներ

Երիկամները պատասխանատու են արյան մեջ միներալների և սննդանյութերի հավասարակշռության համար, և երբ դրանք չեն կարող մշակել հեղուկը, դուք տառապում եք մաշկի չորությունից և քորից։Շատ կարևոր է ու-շադրություն դարձնել մաշկի վիճակին, քանի որ երիկամների հետ կապված հիվանդությունները այնքան էլ հեշտ չեն հայտնաբերվում։

Մաշկի քաղցկեղ

Մելանոմաների հետ կապված հիմնական խնդիրները կայանում են նրանում, որ այն կազմող բջիջները ավելի ա-րագ են զարգանում, քան օրգանիզմում ցանկացած այլ բջիջ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ժամա-նակին հայտնաբերել հիվանդությունը, որպեսզի այն չհասցնի տարածվել ողջ օրգանիզմում։

Եթե նկատել եք որևէ փոփոխություններ, անհապաղ դիմեք բժիշկի։

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: