Մամ, ինչու ես ինձ լույս աշխարհ բերել, եթե քեզ պետք չէի․․․Ես խաղալիքներ չեմ ուզում, ես տուն եմ ուզում

Ես ամուսնացա, երբ երկուսս էլ 19-20 տարեկան էինք, և չնայած այն կանխատեսումներին, որ այդ տարիքում հնարավոր չէ ամուր ընտանիք կազմել, մենք ապացուցեցինք հակառակը։ Մեր առաջնեկը՝ Անին, ծնվեց, երբ ըն-դամենը 20 տարեկան էի։Անշուշտ, սկզբում շատ դժվար էր մանկությունից քայլ անել դեպի մեծ, պատասխանա-տվությամբ լի կյանք, բայց ես ու ամուսինս միմյանց շատ էինք սիրում, և մեր սիրո շնորհիվ մեծ ուժ ու եռանդ ունեինք։ Մեր ծնողներն էլ մեր կողքին էին, աջակցում ու օգնում էին, ինչի համար նրանց շատ շնորհակալ ենք։

Անին առողջ և խելոք երեխա էր, նրան մեծացնելու հետ կապված խնդիրներ և դժվարություններ չկային։ Մեր աղջիկը ուրախացնում էր մեզ ուսման մեջ իր հաջողություններով, և երբ նա դարձավ 8 տարեկան, որոշեցինք երկրորդ երեխա ունենալ։

Հղիությունս ի սկզբանե անհաջող էր․ վատ անալիզներ, ընդհատման ռիսկ, ես անդադար հիվանդանոց էի պառ-կում, իսկ հղիության 30-րդ շաբաթում երեխայի մոտ ի հայտ եկան լուրջ պաթոլոգիաներ։ Բժիշկներն ակնար-կում էին, որ ավելի ճիշտ է ընդհատել հղիությունը, սակայն ես չէի էլ ուզում մտածել դրա մասին, հավատում էի, որ որդիս առողջ կծնվի։

Ցավոք, հրաշք չեղավ։ Որդիս ծնվելուց հետո ընդամենը 1 ամիս ապրեց, մենք նրան նույնիսկ չհասցրեցինք տուն բերել։ Ես ու ամուսինս չէինք կարողանում հաշտվել կորստի ցավի հետ,իսկ ևս մի երեխա ունենալ ես չէի ուզում, նման հարվածի երկրորդ անգամ չէի դիմանա․․․Միայն 6 տարի անց կայացրեցինք մեր կյանքի ամենալուրջ ու գիտակցված որոշումներից մեկը․ որոշեցինք երեխա որդեգրել՝ տղա, մոտ 6-7 տարեկան։ Հենց այդքան կլիներ մոր որդին, եթե ողջ լիներ։

Տղամարդը կնոջից ծածուկ 50 երեխա է …Անհրաժեշտ գորոծղություններից և պրոցեդուրաներից հետո մենք հայտնեցինք մեր որոշման մասին մանկատան տնօրենին։ Նա մտածեց 1-2 րոպե, մոտեցավ սաների անձնական փաստաթղթերի դարակին, հանեց թղթապանակներից մեկը, բացեց այն և մեզ տվեց ճմրթված թերթիկ, որի վրա գրված էր․

—Մայրիկ, ես էլ ուժ չունեմ քեզ սպասելու։ Ես ամեն օր նայում եմ պատուհանից և սպասում, թե դու երբ ես գալու։ Ինձ պետք չեն խաղալիքներ, ես տուն եմ ուզում։ Ինչի՞ համար ես ինձ ունեցել, եթե ես քեզ պետք չէի։

Նույն օրը մենք ծանոթացանք մեր որդու հետ և շուտով նրան տուն բերեցինք։ Հիմա նա մեր հարազատն է, և առանց նրա մեզ այլևս չենք պատկերացնում։

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: