Ես վաղուց թոշակի եմ անցել, ամուսինս՝ նույնպես, բայց նա շարունակում է աշխատել։ Ապրում ենք հասարակ կյանքով, բայց կարողանում ենք մի կողմ դնել մի քիչ գումար։ Մեզ հետ ապրում է մեր աղջիկը, դեռ ամուսնացած չէ, հարմար թեկնածու է փնտրում։
Մարիան բավականին ակտիվ ապրելակերպ է վարում։ Մշտապես ինչ-որ տեղ հյուր է գնում, երեկույթների։ Տա-նը հազվադեպ է լինում։ Վերջերս քննություն հանձնեց և վարորդական իրավունք ստացավ։ Ես ու ամուսինս էլ որոշեցինք ուրախացնել նրան, մեքենա գնել, չէ որ ինքը դեռ չի կարող դա իրեն թույլ տալ։
Մենք ունեինք որոշակի խնայած գումար, որով կարողացանք մատչելի մեքենա գնել։ Իհարկե, նոր չէ, բայց մեր աղջիկը թռվռում էր ուրախությունից։ Մենք էլ սկզբում շատ ուրախացանք, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Աղ-ջիկս սկսեց ավելի շատ բացակայել տնից։ Նա մշտապես ղեկին է, մեքենան ինչ-որ տղաների է տալիս, ովքեր ի-րեն այնքան էլ հարգալից չեն վերաբերվում։ Ես արդեն մի քանի անգամ նրան նկատողություն եմ արել, բայց ա-մեն խոսակցության ժամանակ նա բանալին շպրտում է սեղանին և ասում, որ ես հետ վերցնեմ մեքենան։
Ես ու ամուսինս արդեն այնպիսի տարիքում ենք, որ մեքենան մեզ պետք չէ։ Ես երբեք չեմ վարել, իսկ ամուսինս էլ ի վիճակի չէ վարելու․ ոչ տեսողությունն է լավ, ոչ էլ ռեակցիան։Եթե ժամանակին իմ ծնողներն ինձ մեքենա նվիրեին, ես նրանց ամբողջ կյանքում շնորհակալ կլինեի։ Իսկ Մարիան նույնիսկ չի բարեհաճում մեզ ինչ-որ տեղ տանել, երբ խնդրում ենք։ Նա երբեք ժամանակ չունի մեզ համար․․․