Թեյնիկներն ու կաթսաները կարելի է փայլեցնել ընդամենը 5 րոպեյի ընթացքում․ Ահա, թե ինչպես․․․

Թեյնիկներն ու կաթսաները շատ շուտ են կեղտոտվում և դրանց վրա առաջանում է չմաքրվող կեղտոտվածութ-յան շերտ։ Որպեսզի մաքրեք դրանք և խոհանոցային սպասքեղենին հաղորդեք նորի տեսք, ստիպված եք լինում վատնել մի ամբողջ օր։ Ժամանակը գնում է, գնում են նաև ուժերը, ծախսում եք անգին նյարդերը։Ուրախ ենք կիսվել մի գաղտնիքով, որը կդառնա անփոխարինելի հնարք։ Այս տնտեսող և խնայող միջոցի շնորհիվ կկարողանաք մաքրել թեյնիկը շատ արագ և հեշտ։

Որպեսզի ազատվեք թեյնիկի ներսում առաջացած նստվածքից, 2լ ջրին ավելացրեք 1թ․գ․ կիտրոնաթթու և ե-ռացրեք լուծույթը՝ թեյնիկի մեջ լցնելով, մոտ 5 րոպե։Մինչ այդ պատրաստեք մածուկ՝ արտաքին մաքրման հա-մար․

անհրաժեշտ է․

1․ 3ճ․գ․ ջրածնի պերօքսիդ
2․ 3ճ․գ․ սոդա
3․ 1ճ․գ․ ցանկացած լվացող միջոց

Խառնեք նշված բաղադրիչները և սպունգով քսեք թեյնիկի կամ կաթսայի մակերեսին, թողեք, որ գործի կես ժամ։ Լվանում եք կրկին սպունգով և գոլ ջրով․ հաճելի գործընթաց է։ Եվ թեյնիկները, և կաթսաները կփայլեն նորի պես։

(Visited 4 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: