Ընտանիքում միայն ամուսինս է աշխատում․ Սկեսուրս մեզ օգնելու փոխարեն մեզնից գումար է պահանջում

Մենք երկու աղջիկ ունենք՝ 6 ու 2 տարեկան։ Ես երկար ժամանակ դեկրետում եմ։ Երբ ավագ աղջիկս դարձավ 3 տարեկան, դուրս եկա աշխատանքի, բայց հետո շուտով հղիացա երկորդ անգամ։Ապրում ենք փոքր 2-սենյակա-նոց բնակարանում, որն ինձ մնացել է տատիկիցս։ Ծնողներս էլ ունևոր չեն, բայց ինչով կարողանում, օգնում են՝ և ֆինանսապես, և երեխաների հարցում։

Խնդիրը՝ ամուսնուս մայրն է։ Նա նախկինում բուժքույր է եղել, իսկ հիմա թոշակի է անցել։ 2 տարի առաջ նա կորցրեց ամուսնուն, մնաց միայնակ՝ իր 3-սենյականոց տանը։ Նա հիմա սթրեսից ազատվելու մի տարբերակ է գտել․ նրա միակ մխիթարանքը համեղ ուտելն է։

Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ուրախ եմ, որ սկեսուրս ունի իր մխիթարանքը, հանգիստ է ապրում, լավ սնվում է, սերիլաներ է դիտում։ Սակայն շարունակ բողոքում է, թե որքան շատ են կոմունալները, որքան թանկ է ամեն ինչ։ Թոռների համար առանձնապես ոչինչ չի գնում։ Չկարծեք, թե նրանից ինչ-որ բան եմ ակնկալում, բայց գոնե մի սալիկ շոկոլադ կարող է տալ երեխային, մինչդեռ ինքը իրեն թույլ է տալիս կարմիր խավիար, թանկարժեք ձուկ, ամենալավ երշիկեղենը․․․

Ամուսինս բազմիցս է առաջարկել մորը՝ վաճառել բնակարանը, 2 հատ փոքր գնել, թող մեկում ապրի ինքը, իսկ մյուսը վարձով տա։ Բայց ոչ, նա չի համաձայնվում։Որքան գումար կարող եք ստանալ …

Մի քանի օր առաջ էլ երկու երեխաներս հիվանդ էին, սկեսուրս եկավ մեր տուն՝ ամենաանհարմար պահի։ Թոռ-ների առողջությամբ հետաքրքրվելու փոխարեն՝ նա սկսեց իր բողոքի երգը, որ գումարը չի բավականցնում։ Հարցնում էր, թե ամուսինս երբ է գալու տուն, որ իրեն փող տա։ Ես էլ նրան բացատրեցի, որ այդ պահին մենք գումար չունենք, երեխաների համար թանկարժեք դեղեր ու մրգեր ենք գնել։

Երեկոյան եկավ ամուսինս և մեծ սկանդալ սարքեց, արդեն գրեթե մի շաբաթ ինձ հետ չի խոսում, որ իր մորը նեղացրել եմ։

Մի՞թե ես մեղավոր եմ, անելանելի վիճակում եմ, միայն արտասվում եմ․․․

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: