Դարի անեկդոտ պատգամավորի մասին․․․

Մի դեպուտատ է մшհանում ու հայտնվում երկնքում։ Իսկ այն, ինչ հետո է կատարվում․․․Մի օր դեպուտատը ավտովթարի է ենթարկվում, մшհանում ու հայտնվում երկնքում։ Այնտեղ նրան դիմավորում է հրեշտակապետը և ասում․

—Բարի գալուստ։ Դուք գտնվում եք դրախտի դռների մոտ,սակայն տեղը, որտեղ հավերժ պիտի մնաք, դեռ որոշ-ված չէ։ Ընտրությունը ձերն է։ Կանոններին համաձայն, դուք պիտի մեկական օր անցկացնեք և դրախտում, և դժոխքում, որպեսզի հետո կարողանաք ընտրել։

—Ինչի՞ համար է այս ամենը, մտածելու բան չկա։ Իհարկե դրախտն եմ ուզում։

—Ցավում եմ, բայց կանոնը մնում է կանոնը։

Ասելով դա՝ հրեշտակապետը բռնեց դեպուտատի ձեռքից և նրան ուղեկցեց դեպի դժոխք։ Դեպուտատը ցնցված էր․նա տեսավ գոլֆի հսկայական դաշտ,գիշերային ակումբներ,աղջիկներ, խմիչք, հետո գտավ իր նախկին գործ-ընկերներին։ Նրանք հիանալի ժամանակ անցկացրեցին․ խոսեցին, հին օրերը հիշեցին, կերան, խմեցին, խաղա-ցին, կանանց հետ զվարճացան․․․ Սատանան էլ լավ, հաճելի երիտասարդ էր, շատ սիրալիր ճանապարհեց նիան դեպի դրախտ։

Դրախտում էլ վատ չէր․ գեղեցիկ այգիներ, փափուկ ամպեր հրեշտակները նվագում էին, արևի լույս էր ամենուր։ 24 ժամից եկավ հրեշտակապետը, որ իմանա դեպուտատի վերջնական պատասխանը։Տղամարդը նորից լավ մտածեց և ասաց․

—Նույնիսկ չգիտեմ․․․ Երբեք չէի մտածի, որ այսպիսի բան կասեմ, բայց․․․ դժոխքն եմ ընտրում։

Հրեշտակապետը խորը շունչ քաշեց և տարավ նրան դժոխքի մոտ։ Երբ դեպուտատը ներս մտավ, վախից ու զարմանքից քարացավ․ երեկվա վայրից ոչինչ չէր մնացել, փոխարենը մթություն էր, ամենուր հրեշներ էին վազ-վզում, նրա գործընկերները այրվում էին կրակների մեջ․․․

—Ես չեմ հասկանում, ի՞նչ է տեղի ունեցել։ Երեկ այստեղ այնքան լավ էր․ գինի, աղջիկներ, պարեր, իսկ հիմա ընկերներս այրվում են կրակի մեջ։

Սատանան քմծիծաղով պատասխանեց․

—Իսկ ի՞նչ էր ուզում, ընկերս։ Երեկ նախընտրական արշավն էր, իսկ այսօր արդեն ընտրել ես մեզ։

(Visited 8 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: