Ամուսնացած կինը եկավ հայրական տուն և ասաց, որ չի սիրում ամուսնուն, սիրահարվել է ուրիշ տղամարդու․ Մոր պատասխանը ուղղակի ցնցող էր

Ամուսնացած աղջիկը գալիս է մոր մոտ և նրանից խորհուրդ հարցնում․

—Մայրիկ, ես շատ եմ սիրում ամուսնուս։ Բայց վերջերս հանդիպել եմ մի մի մարդու, և հիմա բոլոր մտքերս նրա մասին են։ Ես նույնիսկ մտովի չեմ ուզում դավաճանել ամուսնուս, բայց ուժ չունեմ այլ մարդու հանդեպ զգաց-մունքներիցս ազատվելու համար։ Ի՞նչ անեմ։

Մայրը բռնեց դստեր ձեռքը և ասաց․

—Աղջիկս, մեր զգացմունքները՝ ծաղիկներ են, որոնք աճում են մեր հոգում։ Քո հոգում հիմա երկու ծաղիկ կա։ Դրանցից մեկի գույնը այնքան էլ վառ չէ, բայց այնքան նուրբ և մաքուր է ամուսնուդ հանդեպ սիրո ծաղիկը, որը դու ինքդ ես ցանել։ Այն կծաղկի քո ամբողջ կյանքի ընթացքում և ուրախալի պտուղներ կտա, եթե դու ինքդ ջրես այն։

Մյուս ծաղիկը՝ վառ ու գեղեցիկ է, բայց կրքի թունավոր ծաղիկ է, որն աճել է քո հոգում՝ առանց քո թույլտվութ-յան, և վնասակար բույսի պես գողանում է առաջին ծաղիկի ուժերը։ Ընդ որում, այդ ծաղիկը անպտուղ է և եր-կար կյանք չի ունենա, որքան էլ որ ջրես։

Աղջիկս, դու ի զորու չես պոկել և շպրտել հոգուցդ երկրորդ ծաղիկը։ Այն կա։ Բայց դու միշտ ընտրության հնա-րավորություն ունես։ Դու ինքդ կարող ես որոշել՝ որ ծաղիկը ջրել, իսկ որը՝ ոչ։ Եթե ջրես միայն առաջինը, ապա երկրորդը շուտով կթառամի և կդադարի թունավորել քո հոգին։

Իսկ դուք համաձա՞յն եք մոր ասածի հետ։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: