Ամուսինս սկզբում ասում էր, որ որդիս խնդիր չէ, բայց հիմա․․․Կամ ես, կամ որդիդ

Անձնականում երբեք բախտս չի բերել։ Առաջին անգամ ամուսնացա բավականին վաղ տարիքում, դեռ 20 տա-րեկանս չէր լրացել։ Ոչ, շատ սիրելով չէի ամուսնացել,ուղղակի ծնողներիս հետ այլևս լեզու չէի գտնում, իսկ բուժ-քույրի աշխատավարձով միայնակ՝ վարձով տանն ապրելն այնքան էլ հեշտ չէր։ Ապագա ամուսինս լավ աշխա-տանք ուներ, ապահովված էր։ Նրա հետ առաջին անգամ կարողացա ընթրել ռեստորանում, միասին գնացինք ծով՝ առաջին անգամ․․․ Շուտով իմացա, որ հղի եմ։ Երջանկությանս չափ ու սահման չկար։

Ծնողներս այնքան էլ ուրախ չէին և չէին ընդունում ամուսնանալու իմ որոշումը, սակայն չխոչընդոտեցին։Ես կտ-րականապես հրաժարվեցի ապրել սկեսուրիս հետ, և ամուսինս հիփոթեքով տուն գնեց։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ ես ամուսնուս չէի ճանաչում։ Նա մշտապես ինչ-որ գործեր ուներ, երեխայի հետ կապված ոչինչ չէր անում, տուն էլ չէր շտապում վերադառնալ։

Շուտով նրա հեռախոսի մեջ մի երկխոսություն գտա և հասկացա․ նա ինձ դավաճանում է ու բավականին վա-ղուց։ Ամուսինս նույնիսկ չփորձեց արդարանալ, ուղղակի հարցրեց, թե երբ կարող եմ ազատել իր բնակարանը։ Արդյունքում ես ու որդիս նորից հայտնվեցին ծնողներիս տանը։ Բարեբախտաբար, նրանք մեզ գրկաբաց ընդու-նեցին։ Շուտով մենք մոռացանք մեր հին վեճերը, թողեցինք անցյալում ամեն վատ բան, ես ընդունվեցի աշխա-տանքի, իսկ մայրս երեխայի խնամքի մեծ մասն իր վրա վերցրեց։

4 տարի անց հանդիպեցի Անդրանիկին։ Նա մեզ մոտ աշխատանքի ընդունվեց, մենք միմյանց դուր եկանք առա-ջին հայացքից։ Հասկացանք, որ ընդհանուր շատ բան ունենք․ նույն հետաքրքությունները, նույն երաժշտական ճաշակը, երկուսս էլ սիրում ենք արկածներ, ճամփորդություններ։Երեխայիս էլ նա շատ լավ էր վերաբերվում, նը-րա համար նվերներ բերում։ Ասում էր, որ երեխաս չի կարող խոչընդոտ լինել, եթե մենք իրար սիրում ենք։

Մի քանի ամիս անց Անդրանիկն ամուսնության առաջարկություն արեց, ես համաձայնվեցի։ Նա ասաց, որ ա-վելի լավ կլինի, եթե որդիս սկզբնական շրջանում մնա տատիկի հետ, իսկ հանգստայն օրերին բերենք մեր տուն, որ նա աստիճանաբար ընտելանա, սթրեսի չենթարկվի։ Ինձ դա ճիշտ թվաց։ Բայց 1 ամիս անց ամուսինս ասաց, որ պարտադիր չէ երեխային ամեն շաբաթ-կիրակի բերել այստեղ, իսկ հետո ինձ ընտրության առաջ կանգնաց-րեց․ կամ ես, կամ երեխան։

Ես հասցրեցի անկեղծ սիրել այդ մարդուն, նրանից նման բան չէի սպասում․․․ Դա ինձ համար մեծ հարված էր։ Ինչպե՞ս ես կարող եմ ընտրել, ինչպե՞ս նա կարող է ինձ նման ընտրության առաջ կանգնացնել․․․

Բայց մտադիր եմ վերջ տալ մեր հարաբերություններին, եթե նա թույլ չտա երեխայիս հիմնական տեղափոխել մեր տուն։ Որդիս իմ ամենաթանկ մարդն է։ Որքան էլ որ սիրում եմ ամուսնուս և չեմ ուզում միայնակ մայր լինել, որդուս հանդեպ իմ զգացմունքներն ամեն ինչից վեր են։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: