Ամբողջ օրը մնում եմ աշխատավայրում, որպեսզի տուն չգնամ ու չտեսնեմ երեխաներիս․․․

Սովորաբար տղամարդիկ են բողոքում այս ամենից, սակայն այս անգամ անկեղծացել է մի կին և երկու երեխա-ների մայր․Ինձ չի ուրախացնում իմ տունը։ Ընտանիքիս պատճառով չեմ ուզում աշխատանքից դուրս գալ և գը-նալ տուն։

Ես երկու որդի ունեմ՝ 3 ու 6 տարեկան։ Նրանք շատ լավն են, սիրում եմ նրանց, բայց նրանք կարծես խենթ ու խելագարված լինեն․․․ Ես առաջատար և հաջողակ գրասենյակում թոփ-մենեջեր եմ աշխատում։ Հիանալի գործ ունեմ։ Ժամանակ առ ժամանակ լինում են դժվարություններ, սակայն ամեն ինչ շատ հետաքրքիր է։

Գործողումների եմ հաճախ գնում։ Ինձ ուղղակի դուր է գալիս աշխատավայրում ժամանակ անցկացնել։Բայց հե-տո գալիս եմ տուն, որտեղ քաոս է տիրում։ Չկա ոչ մի մաքուր տեղ, որ ուղղակի նստեմ։ Այնտեղ գոռում են, լա-ցում, վիճում․․․ ՔԱՈՍ․․․

Երեխաների հետ մնում է ամուսինս, նա անում է այն ամենը, ինչ կարող է։ Մենք այդպես էինք պայմանավորվել․ նա աշխատում է տանից և մնում երեխաների հետ, իսկ ես դուրս եմ գալիս եկամտաբեր աշխատանքի։Ես շնոր-հակալ եմ ամուսնուս, բայց հաճախ մտածում եմ․ գուցե՞ ամուսինս այնքան էլ լավ գլուխ չի հանում տան հոգսե-րից։ Չեմ կարող վստահ ասել, քանի որ ինքս երբեք չեմ եղել տնային տնտեսուհի։

Տունը միշտ լցված է կեղտոտ ափսեներով, շորերով, երեխաներն իրենց սարսափելի են պահում․․․Ես այնքան շատ եմ աշխատում, որ կարողանամ ամեն ինչի համար վճարել, ամուսինս քիչ է վաստակում, բայս տունն ինձ չի ուրախացնում։ Ես նյարդայն եմ դարձել, հաճախ սկսում եմ վիճել ամուսնուս հետ, երբ տեսնում եմ ամբողջ կեղ-տը։ Որդիներս մեզ չեն լսում, գոռում են։ Այդ ամենի պատճառով վերջին շրջանում կրծքավանդակում ուժեղ ցավեր եմ ունենում։

Հոգնած, ուժասպառ եղած գործից հետո 2 ժամ մաքրում եմ տունը, իսկ տղաներս մի քանի վայրկյանում ոչնչաց-նում են իմ արածի արդյունքը։ Այս ամենի մեջ մեղադրում եմ ամուսնուս, քանի որ հենց ինքն է առաջարկել զբաղվել երեխաների դաստիրակությամբ։

Կնոջ նամակը համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, բոլորը մեղադրեցին նրան, վատ մայր ու կին անվանե-ցին․․․ Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչն է նրանց ըտանիքում սխալ։

(Visited 15 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: