Ես չէի կարող համաձայնվել՝ 1 տարի դժոխքի մեջ ապրելուն։ Ահա թե ինչումն է խնդիրը։ Զոքանչս ապրում է ու-րիշ քաղաքում, բայց հիմա որոշել է տեղափոխվել Երևան։Նրա ամուսինը դեմ է, հրաժարվել է հետը գալ։ Զոքան-չիս որոշման պատճառները չգիտեմ։ Միակ շարժառիթը՝ մեզ ավելի հաճախ տեսնելն է ու բարձր վարձատրվող աշխատանք գտնելը։ Եվ ահա մի գեղեցիկ օր կինս հայտնեց, որ իր մայրն ուզում է գալ Երևան և պատրաստ-վում է մնալ մեր տանը մոտ 1 տարի։
Իսկ հետո, իբր երբ գումար հավաքի, ուրիշ տուն կգտնի։ Կինս չէր կարող մերժել մորը և համաձյնվել է, սակայն վերջին խոսքը միշտ իմն է, և նա հետաքրքրվեց, արդյոք ես համաձայն եմ թե ոչ։ Ես մերժեցի և կարող եմ բացա-տրել դա։
Առաջին պատճառն է, մենք ապրում ենք 1-սենյականոց բնակարանում, 2 երեխաների հետ։ Այսինքն հասկանա-լի է, որ առանց այն էլ տանը քիչ տեղ կա։ Իսկ երկրորդ պատճառը՝ իմ ու զոքանչիս բարդ հարաբերություններն են։
Երբ նա գալիս է մեր տուն, իր դժգոհությունն է հայտնում ամեն առիթով, հոգնեցնում է իր խորհուրդներով։ Եվ նրա հետ ավելի հեշտ է համաձայնվել, քան հասկացնել, թե ինչու չես ուզում անել դա։Զոքանչս չի ընդունում ոչ մեկի կարծիքը։ Նա միշտ բոլորից լավ գիտի։ Նա գիտի, թե երբ և ինչ է պետք անել։ Իսկ նրա ճաշակն անթերի է։ Այսինքն ինքն իրեն բոլոր ոլորտներում համարում է մասնագետ։ Դե դա իր անձնական կարծիքն է։
Նրա հետ չի կարելի վիճել։Չէ որ նա ամեն ինչ գիտի։ Նրա կարծիքն անսխալական է։ Երբ զոքանչս երբեմն գալիս է հանգստյան օրերին, դեռ կարելի է դիմանալ։ Բայց 1 տարի փոքր տան մեջ հանդուրժել նրա ներկայութ-յունը և ապրել դժոխքում, կներեք, բայց չեմ ուզում։ Դրա համար էլ մերժեցի։