Երիկամները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, սակայն մենք առանց հասկանալու ամեն օր վնասում ենք նրան․․․

Իմացեք գործոնների մասին, որոնք երիկամներին անուղղելի վնաս են հասցնում։ Դադարեք անել դա, որ պահ-պանեք երիկամների առողջությունը։

Չափազանց քիչ ջուր խմելը

Օրգանիզմում ջրի դեֆիցիտը հանգեցնում է երիկմաների զգալի վնասվածության։ Արյունը խտանում է և երի-կամների միջով հեղուկի հոսքը նվազում է։ Որպես հետևանք՝ տեղի է ունենում տոքսինների և վնասակար նյու-թերի կուտակում։Խորհուրդ է տրվում լավ որակի ջուր խմել։ Առողջությանը կարող է վնաս հասցնել ինչպես ջրի պակասը, այդպես էլ չարաշահումը։ Գոլ ջուր խմեք՝ ավելացնելով կիտրոնի հյութ, մեղր կամ մրգային հյութեր։

Ծխել

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ ծխելը վատացնում է երիկամների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է երիկամների լուրջ հիվանդությունների զարգացման։

Շատ սպիտակուց ուտելը

Սպիտակուցով հարուստ ուտելիքի չարաշահումը երիկամների վրա զգալի ծանրաբեռնվածություն է առաջաց-նում, ինչն էլ մեծացնում է երիկամների հիվանդությունների զարգացման վտանգը։ Կարմիր վերամշակված մի-սը՝ երիկամների չարագույն թշնամին է։

Աղ

Եթե չարաշահում եք աղը, մեծանում է երիկամների հիվանդությունների զարգացման վտանգը։

Քնի պակաս կամ անքնություն

Շատ մարդիկ թերագնահատում են գիշերվա հանգստի կարևորությունը։Եթե մարմինը չի կարողանում հանգստանալ և վերականգնել ուժերը գիշերվա ընթացքում, ապա առաջանում են բազմաթիվ բարդություններ՝ հատկապես երիկմաներում։

Ցավազրկողների հաճախակի օգտագործում

Շատ մարդիկ են հաճախ օգտագործում ցավազրկողներ, հակաբորբոքային դեղամիջոցներ։ Սակայն դրանք շատ են վնասում օրգանները՝ բացասական ազդեցություն ունենալով երիկամների վրա։

Կոֆեինի չարաշահում

Կոֆեինի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը և առաջացնում երիկամների հետ կապված խնդիրներ։ Հարկ է նշել, որ թեյի կամ սուրճի չափավոր օգտագործումը վնասակար չէ։

Ալկոհոլ

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ինչ էլ դժվարացնում է երիկամների աշխատանքը և հանգեցնում լուրջ հի-վանդությունների զարգացման։Եթե շատ ալկոհոլ եք խմում, դա կարող է հանգեցնել անոթների խցանվածութ-յուն, ինչն էլ բարձրացնում է երիկամային անբավարարության ռիսկը։

Եղեք առողջ

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԱԶԴԱԿ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: