Տեղի ունեցածից հետո շփոթության մեջ էի․․․Ես բավականին հաճելի,լավ ու հավասարակշռված մարդ եմ։ Միշտ փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել և չվիճել։ Հնարավորության դեպքում միշտ օգնում եմ։ Այսօր մեր տուն էր եկել հարևանուհիս, որ մի քիչ ձեթ խնդրի։ Մենք մի կես ժամ նստեցինք, խոսեցինք։ Դե էլ ինչպես առանց դրա։ Ինչպես և բոլոր կանայք, մենք էլ ենք սիրում այդ գործը։
Նրա գնալուց հետո սկսեցի զբաղվել տան գործերով։Երբ մաքրում էի կոշիկների դարակը,նկատեցի պայուսակս։ Հանկարծ տեսա, որ դրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Շատ լարվեցի․ պայուսակիս մեջ անհասկանալի խո-տով փոքր տոպրակ կար։
Ես վստահ էի, որ այն թողել է հարևանուհիս և դա մտադրված է արել։Ինձ հավաքեցի և որոշեցի բացել տոպրա-կը։ Հոտ քաշեցի․ նման էր կանաչ թեյի։ Վերցրեցի այն ու վազեցի «հանցագործ» հարևանուհուս տուն։ Ես այ-նպես էի գոռում ու բարկանում, քիչ էր մնում ձայնս կտրվեր։
Հարևանուհիս սկսեց բացատրել, որ դա սովորական խոտաբույս է, որն օգնում է ազատվել հազից։ Այն իրեն տը-վել էր քույրը, հավաքել է իր հողամասից։ Հարևանուհիս պատմեց,որ երբ եկել էր մեր տուն՝ ձեթ ուզելու, պատա-հաբար է մոռացել։ Խոտաբույսը ոչ թե ինձ համար էր նախատեսված, այլ իր։
Ես մի կերպ հանգստացա ու եկա տուն, բայց տեղի ունեցածից հետո որոշեցի, որ այլևս չեմ շփվի նրա հետ։ Նյարդերս ավելի թանկ են։