Պարզապես զարմանալի է․․․Գուցե մատծեք, որ թեյը չի կարող պրակտիկ լինել նիհարելու հարցում,սակայն կար-դալով և փորձելով այս բաղադրատոմսը՝ արմատապես կփոխեք ձեր կարծիքը։Թեյի գաղտնիքը կայանում է բնա-կան բաղադրիչների ուժի մեջ։ Ժամանակակից աշխարհում մարդիկ կարծես մոռացել են հասարակ, բնության կողմից մեզ հասած միջոցների մասին։
Այս բնական նիհարեցնող միջոցը չունի կողմնակի վնասակար ազդեցություն, քանի որ պարունակում է միայն անվնաս, սակայն էֆեկտիվ բաղադրիչներ։Այս պարզ ըմպելիքը, որը շատ օգտակար է օրգանիզմում ավելորդ ճարպն այրելու և պատշաճ նյութափոխանակություն ապահովելու համար, կարող են պատրաստել և օգտագործել բոլորը։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
1․ մաղադանոս
2․ ջուր՝ 1լ
3․ մեղր՝ 1 թ․գ
Ինչպես պատրաստել․
Կտրատել մաղադանոսը, և 5ճ․գ․ մանրացրած կանաչու տերևները լցնել 1լ ջրի մեջ։Դնել թույլ կրակի վրա և եփել 20 րոպե։Ջրքամել թեյը և ավելացնել 1թ․գ․ մեղրը, որպեսզի լավացնեք համը։Թեյը պատրաստ է։ Վայելեք օրա-րան 3 բաժակ թեյ և ուրախացեք ձեր փոքրացող գոտկատեղով։Այս միջոցն օգտագործելու հետ մեկտեղ կիրա-ռեք հետևյալ հնարքները, որպեսզի ավելի արագ և հեշտ հասնեք ցանկալի արդյունքի․
1․ խմեք օրական առնվազն 8 բաժակ ջուր, որ դուրս բերվեն օրգանիզմում կուտակված տոքսինները;
2․ սննդակարգում շատ միրգ ու բանջարեղեն ներառեք, հրաժարվեք վնասակար սնունդից;
3․ ամեն առավոտ 30 րոպե մարզվեք;
4․ զբոսնեք՝ արագ քայլելով, եթե ունեք հնարավորություն, սկսեք ամեն օր վազել։